Բրյունետ (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրյունետ
Ի ծնե անունԷլեն Երեմյան
Նաև հայտնի է որպեսBrunette և Բրյունետ
Ծնվել էմայիսի 27, 2001(2001-05-27) (23 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Ժանրերռիթմ էնդ բլյուզ և փոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի և երգերի հեղինակ
 Brunette (singer) Վիքիպահեստում

Էլեն Երեմյան (մայիսի 27, 2001(2001-05-27), Երևան, Հայաստան[1]), առավել հայտնի է բեմական Brunette անվամբ, հայ երգչուհի և երաժշտության հեղինակ։ 2023 թվականին ներկայացրել է Հայաստանը Լիվերպուլում՝ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում[2][3][4] (11.05.2023)՝ 122 միավորով գրավելով 14-րդ տեղը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2001[1] թվականի մայիսի 27-ին։ Երգում է 4 տարեկանից, իսկ երաժշտական գործունեությունը ծավալել է 15 տարեկանից[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին երգը՝ «Ուզում եմ ուրիշին»-ը թողարկվել է 2019 թվականի մայիսին, այս երգը նա հաղթել է Արտեմ Վալտերի #ARTEMVALTERUZUMEMERG մրցույթի ժամանակ։ Այս երգին հաջորդել է «Love the Way You Feel», որը թողարկել է 2019 թվականի Սեպտեմբերին NVAK հիմնադրամի հետ։

Բրյունետը Project12 խմբի անդամ է, այդ խմբով նրանք հանդես են գալիս տարբեր ակումբներում։ Բրյունետը նաև 2022 թվականի փետրվարին «Էն աղջիները» խմբի հետ թողարկել են «Մենք»-ը։ Նրանք «Էն աղջիները» խմբով շատ հաճախ դրսում նվագել են։ Իսկ առիջին անգամ նվագելուց վաստակել են ավելի քան 60000 դրամ։

«Գիշեր»-ը թողարկվել է 2022 թվականի մարտին, որոշ ժամանակ անց հաջորդել է մյուսը՝ «Smoke Break»։Այս երգը Հայաստանում շատ արագ մեծ ճանաչում ստացավ։ Հինգերրորդ երգը՝ «Բաց կապույտ աչքերդ» թողարկվել է հունիսին[6]։

Բրյունետը Եվրատեսիլին ներկայացավ իր հեղինակած երգով՝ «Future Lover»:Այս երգից քիչ ժամանակ հետո թողարկեց իր «Դիմակ» երգը։

Հանդիսանում է իր գրեթե բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը։

Դեկտեմբերին եղել է Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում հայաստանյան պատվիրակության ժյուրիի անդամ[5]։

2023 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ Բրյունետն ընտրվել է Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար[7][8][9]։ Մարտի 15-ին երգչուհու «Future Lover» երգի տեսահոլովակը տեղադրվել է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում[10]։ Առաջին երկու օրվա ընթացքում տեսանյութը հավաքել է 1 միլիոն դիտում, հետո այն դարձավ ամենաշատ դիտում ունեցած երգը Եվրատեսիլ 2023[11]։ Մայիսի 11-ին երգչուհին ներկայացրեց Հայաստանը։ Եվրատեսիլ 2023-ի եզրափակիչ փուլում Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։

Սեպտեմբերի մեկին դուրս եկավ Բրյունետի թվով ութերորդ երգը՝ «Holiday Nostalgia»-ն։ Այնուհետև «Ռոզալիա» ֆիլմի համար ներկայացրեց «Այնպես ուզում եմ» երգի վերամշակված տարբերակը։ Դեկտեմբերի 30-ին հրապարակեց «Հիմա ցուրտ ա» երգը։

2024-ին փետրվարի 14-ին` սիրահարների տոնին Parg-ի հետ թողարկել է «Արև ես» երգը։

Մայիսի 24 դուրս եկավ «Superstar illness», որի տեսահոլովակի մասին նա ասում է, որ տեսահոլովակը ցուց է տալիս իր արվեստին մոտ լինելը։

Բրյունետը թողարկել է <Ու դե մի օր> երգը ColorsxStudios-ի հետ:Նրա մանկության երզանքն էր հայտնվել Colors-ում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Երգ
2019 մայիսի 21 Ուզում եմ ուրիշին
սեպտեմբերի 11 Love the Way You Feel
2020 մարտի 14 Fucking Boy
2022 մարտի 2 Գիշեր
հունիսի 22 Smoke Break
օգօստոսի 30 Բաց կապույտ աչքերդ
2023 մարտի 15 Future Lover
ապրիլի 16 Դիմակ
սեպտեմբերի 1 Holiday Nostalgia
նոյեմբերի 25 Այնպես ուզում եմ
դեկտեմբերի 30 Հիմա ցուրտ ա
2024 փետրվարի 14 Արև ես
մայիսի 24 Superstar illnes
մայիսի 27 Ու դե մի օր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Armenian Pop Singer Brunette Releases "Love the Way You Feel" in Support of Non-Profit Nvak
  2. «Brunette». eurovision.tv (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  3. Հայտնի է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակի անունը - Եվրատեսիլ
  4. «Ո՞վ է Բրյունետը և ինչո՞ւ ընտրվեց «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  5. 5,0 5,1 «Փաստեր երգչուհի Բրյունետի մասին». VNews. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  6. «Երգի պրեմիերա․ Բրյունետ – «Բաց կապույտ աչքերդ» | Onnet.am». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  7. «Armenia pick Brunette for Eurovision». eurovision.tv (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 1. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  8. TV, Azat. «Հայաստանն 2023 թվականին Եվրատեսիլում ներկայացրել է երգչուհի Բրյունետը». azat.tv. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  9. ««Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի երգչուհի «Բրյունետը»». Armenia Today. 2023 թ․ փետրվարի 1. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  10. Տեղի ունեցավ Բրյունետի տեսահոլովակի պրեմիերան - Եվրատեսիլ
  11. «Клип армянской певицы Брюнет набрал более 1 млн. просмотров на youtube-канале "Евровидения"» (ռուսերեն). АМИ «Новости-Армения» — новость. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյունետ (երգչուհի)» հոդվածին։