Բրին-Մար կամ Բրին-Մոր քոլեջը (անգլ.՝ Bryn Mawr College)[10] մասնավոր հումանիտար իգական համալսարան է, որը գտնվում է ԱմերիկայիՓենսիլվանիա նահանգի Բրին-Մար քաղաքում։ Ուելսերենից թարգմանաբար bryn mawr նշանակում է «մեծ բլուր»։ Հիմնադրվել է 1885 թվականին քվակերների կողմից։ Համալրում է Ամերիկայի արևելյան ափում գտնվող ամենահեղինակային իգական յոթ քոլեջների շարքերը։ Քոլեջում սովորում են ավելի քան 1750 ուսանող։ 2012 թվականին U.S. News & World Report-ի վարկանիշով ԱՄՆ-ի հումանիտար քոլեջների շարքում Բրին-Մարը գրավել է 25-րդ հորիզոնականը[11]։
Եգեյան մշակույթի (բրոնզե դարՀունաստանում և հարակից տարածքներում) հետազոտություններում Բրին-Մարը զբաղեցնում է առաջավոր դիրք։