Jump to content

Բրիգիտա Ցիպրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիգիտա Ցիպրիս
գերմ.՝ Brigitte Zypries
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1953(1953-11-16)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրԿասել, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունԳիսենի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և իրավաբան
Զբաղեցրած պաշտոններFederal Minister of Justice?, Գերմանական Բունդեսթագի անդամ, Parliamentary Secretary in Germany?, Federal Minister for Economic Affairs and Climate Action?, Գերմանական Բունդեսթագի անդամ և Գերմանական Բունդեսթագի անդամ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSeeheimer Kreis?, First Merkel cabinet? և Third Merkel cabinet?
Կայքbrigitte-zypries.de
 Brigitte Zypries Վիքիպահեստում

Բրիգիտա Ցիպրիս (գերմ.՝ Brigitte Zypries; նոյեմբերի 16, 1953(1953-11-16)[1][2][3][…], Կասել, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի իրավաբան և քաղաքական գործիչ, Գերմանիայի արդարադատության (2002-2009), էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար (2017-2018)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ընդունվել է Հեսենի համալսարան, 1978 թվականին տվել է առաջին իրավագիտության պետական քննությունը, 1980 թվականին՝ երկորդը՝ Հեսսենի հողային դատարանում վերապատրաստվելուց հետո։ Աշխատել է Հեսենի համալսարանում։ 1988 թվականին որպես գիտաշխատող անցել է Դաշնային Սահմանադրական դատարանի առաջին Սենատին։ 1991 թվականին մտել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Ներքին Սաքսոնիայի վարչապետ Գերհարդ Շրյոդերը հրավիրել է Հաննովերի պետական դիվանատուն, որտեղ 1995 թվականին դարձել Է դեպարտամենտի տնօրեն[7]։

1997 թվականին Շրյոդերը Բրիգիտա Ցիպրիս նշանակել է Ստորին Սաքսոնիայի կանանց, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության քարտուղար, իսկ 1998 թվականի հոկտեմբերին՝ դառնալով դաշնային կանցլեր, նրան Բեռլին է տեղափոխել՝ ներքին գործերի դաշնային նախարարության պետական քարտուղարի պաշտոնում[8]։

2002 թվականի հոկտեմբերի 22-ին Շրյոդերի երկրորդ կառավարման ձևավորման ժամանակ ստացել է Գերմանիայի արդարադատության նախարարի պաշտոնը։

2005 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր՝ Դարմշդաթ նահանգի միամանդատ ընտրատարածքից[9]։

2005 թվականի նոյեմբերի 22-ին պահպանել է արդարադատության նախարարի պաշտոնը՝ Մերկելի կոալիցիոն կառավարության ձևավորման ժամանակ։

Երկու անգամ ստացել է գերմանական «Մեծ Եղբոր մրցանակ»[10]։

2009 թվականի նոյեմբերի 27-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր 186-րդ ընտրատարածքում դժվար հաղթանակ է տարել՝ 86 ձայնով առաջ անցնելով Քրիստոնեական-դեմոկրատական միության թեկնածու Անդրեաս Շտորմից[11]։

2013-ից մինչև 2017 թվականները եղել է Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելի՝ աերոտիեզերական արդյունաբերության հարցերով խորհրդարանական քարտուղար։

2017 թվականի հունվարի 27-ին Գաբրիելի կանցլերի պաշտոնի համար պայքարից անսպասելի հրաժարվելուց և նրան Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին անցնելուց հետո ստացել է Մերկելի երրորդ կառավարությունում էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի պաշտոնը։ 2016 թվականի հունիսին հայտարարել է քաղաքական կարիերան ավարտելու և 2017 թվականին Բունդեսթագում վերընտրվելուց հրաժարվելու մտադրության մասին[12]։

2018 թվականի մարտի 14-ին ձևավորվել է Մերկելի չորրորդ կառավարությունը, որին Ցիպրիսը չի մասնակցել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #122190289 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://bigbrotherawards.de/2004 (գերմ.)
  6. https://bigbrotherawards.de/2007 (գերմ.)
  7. «Brigitte Zypries» (գերմաներեն). Munzinger-Archiv[de]. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. «Brigitte Zypries» (գերմաներեն). Focus. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. «Die Frau für alle Fälle» (գերմաներեն). Spiegel. 2017 թ․ հունվարի 27. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  10. Peter Mühlbauer (2009 թ․ սեպտեմբերի 29). «Hohe Verluste für Zensur- und Überwachungs-Hardliner» (գերմաներեն). heise.de. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. «Zypries drin, Storm draußen» (գերմաներեն). Frankfurter Rundschau. 2009 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. Dana Heide (2017 թ․ հունվարի 26). «Germany's New Economics Minister» (անգլերեն). Handelsblatt Global. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիգիտա Ցիպրիս» հոդվածին։