Jump to content

Բուդայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդայի ամրոց
Տեսակդղյակ, տեսարժան վայր և պալատ
Երկիր Հունգարիա[1]
ՏեղագրությունԲուդապեշտի I շրջան
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն, վերածննդի ճարտարապետություն և բարոկկո ճարտարապետություն
Մակերես4,73 կմ²
Կազմված էSaint Stephen’s Hall?
Մասն էBudapest, including the Banks of the Danube, the Buda Castle Quarter and Andrássy Avenue?
ԲնակիչBéla IV of Hungary?, Սիգիզմունդ I, Միկլոշ Հորթի, Մատյաշ Հունյադի, Ֆրանց Յոզեֆ I և Andrew III of Hungary?
Օգտագործվում էթանգարան
ՃարտարապետJean-Nicolas Jadot de Ville-Issey?
ԻրադարձություններՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում փոփոխություն
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Բուդայի ամրոց (հունգ.՝ Budai Vár), ամրոց Բուդապեշտում, հունգարացի արքաների նստավայրը։ Ամրոց կարելի է հասնել Շիկլո ֆունիկուլյորով (հունգ.՝ Budavári Sikló) և Կալման Սելի հրապարակից № 16 ավտոբուսով։ 1987 թվականին Բուդայի ամրոցը և Անդրաշի պողոտան ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս ամրոցի տեղում արքայական առաջին նստավայրը կառուցվել է 1247-1265 թվականների միջակայքում Բելա IV արքայի կողմից։

Ներկայիս ամրոցի ամենահին հատվածը կառուցվել է 14-րդ դարում Սլավոնիայի հերցոգ Ստեֆանի կոմից, որը Լայոշ Մեծ արքայի կրտսեր եղբայրն էր։

Սիգիզմունդ I արքայի օրոք ամրոցը զգալիորեն ընդարձակվել է և ուշ միջնադարի ամենամեծ ամրոցը դարձել։

Մոհաչեի ճակատամարտից հետո 1526 թվականին Հունգարիայի թագավորությունը դադարել է գոյություն ունենալուց, և թուրքերն անարգել գրավել են այն։ Քաղաքի գերմանացի ու հունգարացի բնիկ բնակչության մեծ մասը արտագաղթել է, Օսմանյան Հունգարիայում ամրոցի համալիրը օգտագործվել է որպես զորանոց և ձիանոց, իսկ շինությունների մի մասը մնացել է դատարկ[3]։

Ամրոցի միջնադարյան կառույցներից շատերը ոչնչացվել են 1686 թվականին, երբ Սրբազան դաշինքի դաշնակից զորքերը պաշարել են այն Բուդայի ազատագրման ժամանակ․ դա Թուրքական մեծ պատերազմի մի դրվագն է[4]։

1715 թվականին Կառլ VI կայսրը հրամայել է ամրոցի տարածքը մաքրել ավերակներից և սկսել է նոր համալիրի շինարարությունը։ 1749 թվականին արքյական նոր ամրոցի շինարարությունն ավարտին է հասել։

1849 թվականի մայիսի 4-ին հունգարական հեղափոխական բանակը Արթուր Գյորգեյի ղեկավարությամբ պաշարել է Բուդան, ամրոցը գրավվել է, սակայն Թագավորական պալատն ամբողջովին այրվել է։

Հունգարական հեղափոխությունից հետո 1850-1856 թվականներին պալատը վերակագնվել է։ 1867 թվականին, երբ կնքվել է Ավստրո-հունգարական համաձայնագիրը, կայսր Ֆրանց Յոզեֆը ամրոցում օծվել է Հունգարիայի թագավոր։

19-րդ դարում ինքնավար հունգարական կառավարությունը որոշում է ընդունել Թագավորական նոր պալատի կառուցման մասին, որը չէր զիջելու ժամանակի եվրոպական միապետներից և ոչ մեկի նստավայրին։ Շինարարությունը շարունակվել է մոտ 40 տարի՝ 1875-1912 թվականներին։ 1912 թվականին պաշտոնական բացումից հետո այն դարձել է հունգարական ամենից ճանաչված կառույցը, որը խորհրդանշում էր նոր դարի մուտքը։

Հաբսբուրգների անկումից հետո 1920 թվականին Թագավորական պալատը դարձել է Հունգարիայի կառավարիչ Հորթի Միկլոշի նստավայրը։

1944 թվականին, երբ խորհրդային զորքերը գրավել են Բուդապեշտը, ամրոցը դարձել է ֆաշիստական զորքերի դիմադրության վերջին կետը։ Ծանր մարտերի հետևանքով այն կրկին վերածվել է ավերակների։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամրոցի տարածքում հնագիտական որոշակի պեղումներ են կատարվել, որպեսզի վերականգնվեն միջնադարյան որոշ շինություններ։ Արդյունքում բացահայտվել են Սիգիզմունդի ժամանակաշրջանի մի քանի կառույցներ։ Միջնադարյան ամրությունների մասշտաբային վերակառուցումը փոխել է ժամանակակից Բուդապեշտի կերպարանքը։ Վերակակառուցման ծրագիրը հաջողվել է, քանի որ հաջողվել է միջնադարյան կառույցները համադրել ամրոցի ժամանակակից հատակագծին։

Քանի որ Հունգարիայի կոմունիստական կառավարությունը Թագավորական պալատը համարում էր նախկին ռեժիմի խորհրդանիշ, այն ենթարկվել է բարբարոսական վերակառուցման․ ճարտարապետական արժեքավոր շատ տարրեր հեռացվել են կամ պատերազմից հետո նախկին տեսքով չեն վերականգնվել։ Ամրոցն իր թանգարաններով (Հունգարիայի ազգային պատկերասրահ, Բուդապեշտի պատմության թանգարան) և Ազգային գրադարանի տնով դարձել է Բուդապեշտի մշակութային կենտրոնը։

Պալատն ամբողջովին վերականգնվել է 1966 թվականին, իսկ ամրոցի ինտերիերը՝ միայն 1980 թվականին։

2006 թվականի մարտին Հունգարիայի մշակութային ժառանգության ազգային ֆոնդը նախագծել է ամրոցի երկարաժամկետ զարգացման հեռանկարային պլանը։ Հետազոտությունների արդյունքներով հաստատվում է, որ 1952-1966 թվականների հետպատերազմյան վերականգնումը ամրոցի շատ տարրերի անվերադարձ կորստի է հանգեցրել[5]։ Առաջարկվել է վերականգնել համալիրի կորսված մասերը, սակայն դրա վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Budapest, including the Banks of the Danube, the Buda Castle Quarter and Andrássy Avenue – UNESCO World Heritage Centre». UNESCO. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  3. Oliver A. I. Botar : From European Capital to Ottoman Outpost: The Decline of Buda in the Sixteenth Century, (1987, Spring) LINK: [1]
  4. Andrew Wheatcroft (2010). The Enemy at the Gate: Habsburgs, Ottomans, and the Battle for Europe. Basic Books. էջ 206. ISBN 9780465020812.(չաշխատող հղում)
  5. «Népszabadság – Papíron szép a Vár jövője». nol.hu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  6. «Nemzeti Fejlesztési Ügynökség». Nfu.hu. 2007 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդայի ամրոց» հոդվածին։