Բորխա Վիգերա
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 1987[1] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լոգրոնյո, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 1,84 մետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 80 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սպորտինգ (Խիխոն) | ||||||||||||||||||||||||||
Համար | 25 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բորխա Վիգերա Մանսանարես (իսպ.՝ Borja Viguera Manzanares, մարտի 26, 1987[1], Լոգրոնյո, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Նումանսիա» ակումբի հարձակվող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորխա Վիգերան «Ռեալ Սոսիեդադ» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Երեք տարվա ընթացքում նա հանդես է եկել «Ռեալ Սոսիեդադ Բ» պահեստային կազմում։ 2007 թվականի սեպտեմբերի 15-ին՝ «Լաս Պալմաս» ակումբի դեմ խաղում, Բորխան կատարել է իր նորամուտը Սեգունդայում։ 2009 թվականին նա տեղափոխվել է առաջին թիմ։ 2010 թվականին սանսեբաստացիներն անցել են էլիտա։ Օգոստոսի 29-ին՝ «Վիլյառեալ» ակումբի դեմ խաղում, Վիգերան կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[2]։ Բարձր մրցակցության պատճառով Վիգերան ստիպված է եղել վարձավճարով հանդես գալ «Խիմնաստիկ», ապա «Ալբասետե» ակումբներում։
2012 թվականի ամռանը Վիգերան տեղափոխվել է «Ալավես»[3]։ Օգոստոսի 25-ին՝ «Բարակալդո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[4]։ Սեպտեմբերի 2-ին՝ «Լոգրոնիես» ակումբի դեմ խաղում Բորխան խփել է իր առաջին գոլը «Ալավեսի» կազմում[5]։ Երկու մրցաշրջան անընդմեջ Վիգերան դարձել է թիմի լավագույն ռմբարկու։
2014 թվականի ամռանը Բորխան եռամյա պայմանագիր է կնքել «Ատլետիկ Բիլբաոյի» հետ[6]. Տրանսֆերի արժեքը կազմել է 1 մլն եվրո[7]։ Օգոստոսի 30-ին՝ «Լևանտե» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը ակումբում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Իբայ Գոմեսին[8]։ Նոյեմբերի 5-ին՝ պորտուգալական «Պորտու» ակումբի դեմ խաղում, Բորխան կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում[9]։ Նոյեմբերի 21-ին՝ «Էսպանյոլ» ակումբի դեմ խաղում Վիգերան խփել է իր առաջին գոլը «Ատլետիկի» կամզում[10]։
2016 թվականի ամռանը՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, Բորխան երկամյա պայմանագիր է կնքել Խիխոնի «Սպորտինգի» հետ[11]։ «Լեգանես» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[12]։ Նոյեմբերի 4-ին՝ «Մալագա» ակումբի դեմ խաղում, Վիգերան խփել է իր առաջին գոլը հօգուտ «Սպորտինգի»[13]։
2018 թվականի օգոստոսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Վիգերան երկու տարով պայմանագիր է կնքել «Նումանսիա» ակումբի հետ[14]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական
- Սեգունդայի լավագույն ռմբարկու (25 գոլ) – 2013/2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Ռեալ Սոսիեդադ VS. Վիլյառեալ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 29.
- ↑ Borja Viguera: “Estoy muy feliz en Vitoria” (Borja Viguera: "I am very happy in Vitoria") Արխիվացված 2014-07-14 Wayback Machine; Alavés' official website, 14 August 2013 (Իսպաներեն)
- ↑ «Բարակալդո VS. Ալավես 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 25.
- ↑ «Լոգրոնիես VS. Ալավես 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 2.
- ↑ Borja Viguera drafted; Athletic's official website, 13 June 2014
- ↑ Borja Viguera ficha por el Athletic (Borja Viguera signs for Athletic); El Mundo Deportivo, 13 June 2014 (Իսպաներեն)
- ↑ «Ատլետիկ Բիլբաո VS. Լևանտե 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 30.
- ↑ «Ատլետիկ Բիլբաո VS. Պորտու 0:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 5.
- ↑ «Ատլետիկ Բիլբաո VS. Էսպանյոլ 3:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 21.
- ↑ Borja Viguera se incorpora al Sporting (Borja Viguera added to Sporting) Արխիվացված 2016-09-02 Wayback Machine; Sporting Gijón, 30 August 2016 (in Spanish)
- ↑ «Սպորտինգ Խիխոն VS. Լեգանես 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 21.
- ↑ «Մալագա VS. Սպորտինգ Խիխոն 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 4.
- ↑ Otro delantero del Athletic de Champions para el Numancia (Another Athletic Champions forward to Numancia); Mundo Deportivo, 2 August 2018 (in Spanish)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը «Ատլետիկ Բիլբաոյի» կայքում
- Բորխա Վիգերա պրոֆիլը BDFutbol կայքում
- Futbolme profile
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորխա Վիգերա» հոդվածին։ |
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աթլետիկ Բիլբաոյի ֆուտբոլիստներ
- Ալբասետեի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Խիմնաստիկ Տառագոնայի ֆուտբոլիստներ
- Նումանսիայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Խիխոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Դեպորտիվո Ալավեսի ֆուտբոլիստներ