Բորիս Բուրենին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Բուրենին
1893 - սեպտեմբերի 4, 1937(1937-09-04)
ԾննդավայրՎոլոգդա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Հրամանատարն էր18th Rifle Division (1918–1940)?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Քաղաքացիական պատերազմ և Խորհրդա-լեհական պատերազմ
ԿրթությունԳենշտաբի ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան

Բորիս Բուրենին (ռուս.՝ Борис Анатольевич Буренин, 1893, Վոլոգդա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 4, 1937(1937-09-04), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային ռազմական գործիչ, դիվիզիայի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Բուրենինը ծնվել է Վոլոգդա քաղաքում։ Վոլոգդայի ռեալական ուսումնարանն ավարտելուց հետո 1914 թվականին զորակոչվել է բանակ։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, Գրոխովսկի 182-րդ հետևակային գնդի ենթասպա։ Պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով[1]։ 1917 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի Ակադեմիայի 1-ին հերթի արագացված դասընթացները[2]։ 1917 թվականի վերջին ստացել է շտաբս-կապիտանի աստիճան և նշանակվել 32-րդ հետևակային դիվիզիայի շտաբի ավագ համհարզ։ Դիվիզիայի կոմիտեի կողմից ընտրվել է դիվիզիայի շտաբի պետ։

ԲԳԿԲ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԳԿԲ-ի (Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ) կազմում ընդգրկվելուց հետո սկզբում զբաղեցրել է ՌՍՖՍՌ Հյուսիսային ռազմաճակատի օպերատիվ կառավարման պետի օգնականի, այնուհետև պետի պաշտոնները։ 1918 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր շարունակել է ուսումը Ռազմական ակադեմիայի բարձր կուրսում։ Չելյաբինսկի շրջանում չեխոսլովակյան կորպուսի հետ մասնակցել է մարտերին։ Ընդգրկվել է Գլխավոր շտաբի ցուցակներում (1920)։ Սովետա-լեհական պատերազմի ժամանակ զբաղեցրել է 18-րդ հրաձգային դիվիզիայի պետի պաշտոնը։ Հուլիսյան հարձակումների արդյունքներով պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով[3]։ Վարշավյան ճակատամարտից հետո դիվիզիայի հետ ներկալվում է Արևելյան Պրուսիա։ Սկզբում գտնվում էր «Արիս» ճամբարում, այնուհետև փոխադրվում է Զալցվեդելի ճամբար[4]։ Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց հետո աշխատել է Հեղափոխական ռազմական խորհրդի Դաշտային շտաբում։ 1924 թվականին զորացրվել է, հետագայում աշխատել է հողագործության ժողկոմատի համակարգում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1937 թվականին Մոսկվայում, թաղված է Նովոդեվիչևյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Военный орден святого великомученика и победоносца Георгия. Биобиблиографический справочник» РГВИА, М., 2004
  2. Кавтарадзе А. Г. «Николаевская военная академия при Временном правительстве» //Военно-исторический журнал. 2002. № 9
  3. Сборник лиц, награждённых орденом Красного Знамени (РСФСР) и почётным революционным оружием
  4. Михась Машара «Шёл двадцатый год» Москва 1977 г. стр. 187