Բոդոնիցայի մարքիզություն
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բոդոնիցա | |||
Լեզու | Հունարեն, իտալերեն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Մարքիզություն |
Բոդոնիցայի մարքիզություն կամ Բոդոնիցաների մարքիզություն (հուն․՝ Μαρκιωνία/Μαρκιζᾶτον τῆς Βοδονίτσας), Խաչակրաց պետություն, որն առաջացել է Միջին Հունաստանում Խաչակիրների չորրորդ արշավանքի ժամանակ։ Պետության կենտրոնը եղել է Վոդոնիցան (Բոուդոնիցան), Ֆթիոտիդա մարզում։ Այժմ քաղաքը կոչվում է Մենդենիցա, գտնվում է մայրաքաղաք Աթենքից 180 կմ հյուսիս։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեսալոնիկի արքա Բոնիֆացիոս I Մոնֆերացին 1204 թվականի աշնանը Գի դը Պալլավիչինիին է հանձնում երկիրը։ Դա անհրաժեշտ էր ռազմավարական տեսանկյունից՝ Թերմոպիլեի կիրճը պաշտպանելու նպատակով։
1224 թվականին Թեսալոնիկը գրավվել է Էպիրոսի բռնապետ Թեոդոր I-ի կողմից։ Միայն հարևան լատինական առաջնորդների Աքայան իշխան Գվիդոյի շնորհիվ հաջողվեց պահպանել տիրապետությունը։ Արդյունքում 1248 թվականին Թեսալոնիկը դարձավ դարձավ Աքայայի վասալ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d0/Bodonitsa_castle_01.jpg/250px-Bodonitsa_castle_01.jpg)
Մարքիզությունն այն ժամանակ ամենահյուսիսային անկլավն էր, որը պահվում էր լատինների կողմից Հունաստանի տիրույթներում։ Վոդոնիցայից հյուսիս և արևմուտք արդեն գտնվում էին բյուզանդա-հունական Էպիրոսն ու Թեսալոնիկը, հարավում և արևելքում՝ իտալացիների տիրապետության տակ գտնվող Աթենական դքսությունը և Էվբեյան (Նեգրոպոնտոսի իշխանություն)։
Պետությունը 1311 թվականին կարողացել է դիմակայել Կատալոնական ընկերության վարձկանների ներխուժմանը, որի պարագլուխները արդյունքում դառնում են Աթենքի ղեկավարները։ Իր իշխանության պահպանման համար՝ Բորդոնիցայի ղեկավարները զիջել են նրանց Լամիա քաղաքը և հարկի վճարմամբ՝ դարձել նրանց վասալը, 1380-1381 թվականներին 18 վասալների շրջանում նրանք զիջում էին միայն Թեսալոնիկան և հարավ-արևելքում՝ Թեսալիայի կոմս Դեմետրեին[1]։
1311 թվականից հետո պետության մեջ իշխանությունը գտնվում էր վենետիկյան երկու ընտանիքների ձեռքում. Կոռնարո (1311-1335) և Զորցի (1335-1414)։ Այդ թվականին Օսմանյան թուրքերը զավթել էին մարքիզության տարածքը, ընդհանուր առմամբ, այդ տիտղոսն օգտագործվել է և հետագայում։
Կառավողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալլավիչինոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմասը, լինելով Գվիդո Պալլավիչինիի եղբոր՝ Ռուբինոյի թոռը, այրի Իզաբելայի հետ վեճից հետո ժառանգություն ստացավ մարքիզությունը։
- 1204-1237 Գբիդո
- 1237-1278 Ուբերտինո
- 1278-1286 Իզաբելլա
- 1278-1286 (?) Անտոնիո լո Ֆլամենկ, ամուսինը (ենթադրվում է)
- 1286 - ? Թոմաս
- ? - 1311 Ալբերտո
- 1311-1323 Մարիա դալլե Կարչերի, կինը
- 1312-1323 Անդրեա Կոռնարո, ամուսինը
- 1311-1358 Հուլելմո
- 1327-1334 Բարտոլոմեո Զաքարիա, ամուսին
Զորցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին Զորիցին եղել է Գուլելմի ամուսինը։
- 1335-1345 Նիկոլայ I
- 1345-1388 Ֆրանցիսկո
- 1388-1410 Հակոբ
- 1410-1411 Նիկոլայ II
- 1411-1414 Նիկոլայ III
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Setton, Kenneth Meyer (1975). Athens in the Middle Ages. Variorum Reprints. էջ 246. ISBN 9780902089846. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
Աղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Miller, William (1908). «The Marquisate of Boudonitza (1204-1414)». Journal of Hellenic Studies. 28: 234–249. doi:10.2307/624608.
- Kenneth Setton (general editor) A History of the Crusades: Volume III — The Fourteenth and Fifteenth Centuries. Harry W. Hazard, editor. University of Wisconsin Press: Madison, 1975.
- Setton, Kenneth M. Catalan Domination of Athens 1311–1380. Revised edition. Variorum: London, 1975.
- Zakythinos, D. A. (1932). Le Despotat Grec de Morée: les Belles Lettres (French). Paris.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)