Բյուխների անվան մրցանակ
Բյուխների անվան մրցանակ | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Տեսակ | գրական պարգև |
Պարգևատրող | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1923 |
Հերթականություն | |
Կայք | deutscheakademie.de/de/auszeichnungen/georg-buechner-preis(գերմ.) |
Գեորգ Բյուխների անվան մրցանակ (գերմ.՝ Georg-Büchner-Preis), գերմանալեզու գրականության բնագավառում առավել հեղինակավոր երկու գրական մրցանակներից մեկը (Գյոթեի անվան մրցանակի հետ մեկտեղ)։ Մրցանակը, որին տրվել է գերմանացի նշանավոր արձակագիր և թատերագիր, «Վոյցեկ» և «Լեոնս և Լենա» թատերգությունների հեղինակ Գեորգ Բյուխների անունը, շնորհվում է յուրաքանչյուր տարի, գերմանալեզու այն հեղինակին, ով իր ստեղծագործությամբ էական ավանդ է ներդրել ժամանակակից գերմանական մշակութային կյանքի ձևավորման գործում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուխների անվան մրցանակը սահմանվել է 1923 թվականին՝ ի հիշատակ Գեորգ Բյուխների և սկզբնական շրջանում շնորհվել է վերջինիս հայրենի երկրամասի՝ Հեսսենի հետ սերտ առնչություն ունեցող արվեստագետների՝ նկարիչների, քանդակագործների, բանաստեղծների, դերասանների, երգիչների...[2]:
1951 թվականից վերածվել է գլխավորապես գրական մրցանակի, որն ամեն տարի շնորհվում է գերմանալեզու մեկ, երբեմն՝ երկու հեղինակի, լեզվի և գրականության գերմանական ակադեմիայի կողմից, որը գործում է Դարմշտադում (մրցանակը հանձնվում է, և դափնեկիրն ավանդական ճառը հնչեցնում է հենց այդ քաղաքում)։ 2002 թվականից սկսած՝ մրցանակակիրներին տրվում է նաև €50.000 եվրո դրամական պարգև։
Ուշագրավ է, որ Գյունտեր Գրասը (1965), Հայնրիխ Բյոլը (1967), Էլիաս Կանետին (1972), Պետեր Հանդկեն (1973), Էլֆրիդե Ելինեկը (1998) Բյուխների անվան մրցանակ ստանալուն հաջորդած տարում արժանացել են նաև գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի։ Կարծես խախտելով այդ ձևավորվող ավանդույթը և առաջ ընկնելով լեզվի և գրականության գերմանական ակադեմիայից՝ շվեդական ակադեմիան (Ստոկհելմ) վերջերս Նոբելյան գրական մրցանակ շնորհեց գերմանալեզու բեղմնավոր գրող Հերտա Մյուլլերն, ով դեռևս չի արժանացել Բյուխների անվան մրցանակի[3]։
Մրցանակի դափնեկիրները՝ սկսած 1951 թվականից[խմբագրել | խմբագրել կոդը]
1923–50 թվականների մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1923 Ադամ Կառիլոն (1853–1938) և Առնոլդ Մենդելսոն (1855–1933)
- 1924 Ալֆրեդ Բոկ (1859–1932) և Պաուլ Տեզինգ (1882–1954)
- 1925 Վիլհելմ Միխել (1877–1942) և Ռուդոլֆ Կոխ (1876–1934)
- 1926 Քրիստիան Հայնրիխ Քլոյքենս (1880–1954) և Վիլհելմ Պետերսեն (1890–1957)
- 1927 Կազիմիր Էդշմիդ (1890–1966) և Յոհաննես Բիշոֆ (1890–1957)
- 1928 Ռիխարդ Հոլշեր (1867–1943) և Վելլ Հաբիխտ (1884–1966)
- 1929 Կարլ Ցուկմայեր (1896–1977) և Ադամ Անտես (1891–1984)
- 1930 Նիկոլաուս Շվարցկոպֆ (1884–1962) և Յոհաննես Լիպման (1858–1935)
- 1931 Ալեքսանդր Պոշ (1890–1950) և Հանս Սիմոն (1897–1982)
- 1932 Ալբերտ Ռաուշ (1882–1949) և Ադոլֆ Բոդե (1904–1970)
- 1933–44 Չի շնորհվել:
- 1945 Հանս Շիբելհութ (1895–1944)
- 1946 Ֆրից Ուզինգեր (1895–1982)
- 1947 Աննա Զեգերս (1900–83)
- 1948 Հերման Հայս (1897–1967)
- 1949 Կարլ Գունշման (1895–1984)
- 1950 Էլիզաբեթ Լանգեզեր (1899–1950)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Georg-Büchner-Preis». Translated from Deutsche Akademie für Sprache und Dichtung. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Georg-Büchner-Preis». Deutsche Akademie für Sprache und Dichtung. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Leinen, Angela (2011 թ․ հոկտեմբերի 29). «Wie man den Büchnerpreis gewinnt». taz (գերմաներեն). Berlin. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Sibylle Lewitscharoff wins 2013 Georg Büchner prize». Deutsche Welle. 2013 թ․ հունիսի 4. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Rainald Goetz: Top German literature prize goes to edgy ex-doctor». Deutsche Welle. 2015 թ․ հուլիսի 8. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Top German literature prize goes to Marcel Beyer». Deutsche Welle. 2016 թ․ հունիսի 28. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Lyriker Jan Wagner erhält Georg-Büchner-Preis». Spiegel Online. 2017 թ․ հունիսի 20. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Terézia Mora bekommt Georg-Büchner-Preis». Spiegel Online. 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Radisch, Iris (2019 թ․ հուլիսի 10). «Traurig über seine eigenen Einsichten». Die Zeit (գերմաներեն). Hamburg. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Elke Erb erhält Georg-Büchner-Preis». Süddeutsche Zeitung (գերմաներեն). Munich. 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Georg-Büchner-Preis 2021 geht an Clemens J. Setz». Die Zeit (գերմաներեն). 2021 թ․ հուլիսի 20. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Georg-Büchner-Preis 2022: Emine Sevgi Özdamar erhält renommierte Literaturauszeichnung». Der Spiegel (գերմաներեն). 2022 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Georg-Büchner-Preis Արխիվացված 2014-06-30 Wayback Machine, Պաշտոնական կայքէջը (Գերմաներեն)
|