Բիծ (մոլորակային անվանակարգ)
Բիծ (լատին․՝ macula — բիծ, maculae — բծեր)[1] եզրույթը մոլորակային անվանակարգի մեջ օգտագործվում է մոլորակների և արբանյակների մակերևույթին համեմատաբար փոքր մուգ տարածքներն անվանակոչելու համար։ Որպես եզրույթ սկսել է օգտագործվել այդպիսի օբյեկտներ Եվրոպայի մակերևույթի մանրամասն լուսանկարներում հայտնաբերելուց հետո[2]։
Այս եզրույթը, ինչպես և մոլորակային անվանակարգի մնացած եզրույթները, նկարագրում է օբյեկտի միայն արտաքին տեսքը և ոչինչ չի ասում դրա ծագման մասին[1][3][4]։ Նույնիսկ միշտ չէ, որ այն նշանակում է մուգ գույն տեսանելի ընդգրկույթում. Տիտանի բծերն ընտրված են ինֆրակարմիր և ռադարային ալբեդոյով։
2020 թվականի մայիսի դրությամբ բիծ եզրույթով կան անվանումներ Հրատի, Եվրոպայի, Տիտանի և Տրիտոնի վրա[5]։
Տարբեր երկնային մարմինների համար բծերը տարբեր կերպ են անվանվում[6]՝
- Հրատի բծերը կրում են Ջովանի Սկիապարելլիի կամ Էժեն Անտոնիադիի քարտեզներում նշված մոտակա ալբեդոյի տարրերի անվանումները.
- Եվրոպայի բծերը կրում են Եվրոպայի մասին առասպելի հետ կապված վայրերի անվանումները.
- Տրիտոնի բծերը՝ ջրի հետ կապված զանազան անվանումները (բացառությամբ հունական և հռոմեական).
- Տիտանի բծերն անվանվում են ի պատիվ տարբեր ժողովուրդների հավատալիքներում եղած երջանկության, խաղաղության և ներդաշնակության աստվածների։
Բծերի ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բծեր Հրատի վրա |
Բծեր Եվրոպայի վրա |
Բծեր Տիտանի վրա |
Բծեր Տրիտոնի վրա
|
Տեսեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Descriptor Terms (Feature Types)». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2014.06.23-ին. Վերցված է 2014.06.23-ին։-ին.
- ↑ Գրիլի, Ռոնալդ; Ռեյմոնդ Մ. Բեյթսոն (2007). Մոլորակների քարտեզագրում. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն. էջ 116. ISBN 0-521-03373-X.
- ↑ Բուրբա Գ. Ա., Երևակի արբանյակների ռելիեֆի տարրերի անվանակարգը (խմբ. Ֆլորենսկի Կ. Պ. և Եֆրեմով Յ. Ի.), Մոսկվա, «Գիտություն» — 80 էջ։
- ↑ Hargitai H. I. Planetary Maps: Visualization and Nomenclature // Cartographica. — В. 2. — Т. 41. — Էջ 160. — Արխիվացված է 2014.06.22 սկզբնաղբյուրից:
- ↑ «Gazetteer of Planetary Nomenclature» (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN) — (ընդլայնված որոնման մեջ Feature Type տողի համար ընտրել Macula, maculae). Վերցված է 2020.06.03-ին։-ին.
- ↑ «Categories for Naming Features on Planets and Satellites». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2013.05.14-ին. Վերցված է 2013.05.13-ին։-ին.