Բիթբոքս, ռիթմիկ նկարների (բիթերի) և մեղեդու՝ ձայնային ապարատի ու բերանի օրգանների միջոցով արտաբերման, ստեղծման և նմանակման արվեստ։ Հաճախ բիթբոքս կատարումները ներառվում են հիփ-հոփ կատարումներում։ Բիթբոքսը համարվում է հիփ-հոփ արվեստի 5-րդ էլեմենտը (մասնիկը)[1][2]։ Բիթբոքսն առաջին անգամ ֆիլմում օգտագործվել է 1934 թվականին («Ուրախ տղաներ» ֆիլմում)։ Բիթբոքս (անգլ.՝ beatbox) բառը կազմված է անգլերեն beat (բիթ) և box (արկղ) բառերից։ Այդպես են կոչվել աշխարհում առաջին Drum machine-ները։