Բերտա Լիպշից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտա Լիպշից
Ծնվել է1889
ԾննդավայրՍորոկի, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել է1972
Մահվան վայրՍենտ Ժենևիև դը Բուա
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
ԱմուսինQ111270215?
ԵրեխաներAndré Schimkéwitsch?

Բերտա Լիպշից (ի ծնե՝ Բերտա Կիտրոսեր, արտագաղթելուց հետո՝ Կիտրոսսեր, (ֆր.՝ Bertha Kitrosser (Berthe Lipchitz), 1889, Սորոկի, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - 1972, Սենտ Ժենևիև դը Բուա), բանաստեղծուհի, գրող։

Քանդակագործ Ժակ Լիպշիցի կինը և մուսան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտա Կիտրոսերը ծնվել է Սորոկի գավառական քաղաքում, Մոիսեյ Կիտրոսերի և նրա կնոջ՝ Սառայի ընտանիքում[1]։ Փարիզ արտագաղթելուց հետո ամուսնացել է գնդապետ և հետագայում խորհրդային դրամատուրգ Միխայիլ Վլադիմիրովիչ Շիմկևիչի (1885—1942)՝ կենդանաբան Վլադիմիր Շիմկևիչի որդու հետ[2]։ Այդ ամուսնությունից 1913 թվականին ծնվել է նրանց միակ որդին՝ Անդրեյ Շիմկևիչը (André Schimkéwitsch)[3][4][5][6]։ Գրել է ռուսերեն բանաստեղծություններ[7]։

Ամեդեո Մոդիլիանի. «Ժակ և Բերտա Լիպշիցների դիմանկար» (1916)

1915 թվականին ծանոթացել է քանդակագործ Ժակ Լիպշիցի հետ, որի հետ մեկ տարի անց ամուսնացել է։ Ամուսնական զույգը բնակություն է հաստատել քանդակագործ Կոնստանդին Բրանկուզիի նախկին բնակարանում (54 rue de Montparnasse)։ 1916 թվականին Ժակ և Բերտա Լիպշիցների դիմանկարն է ստեղծել ընտանիքի ընկեր Ամեդեո Մոդիլիանին[8]։ Այդ նույն թվականին Բերտա Լիպշիցի դիմանկարը կուբիզմի ոճով նկարել է Դիեգո Ռիվերան[9]։ 1918 թվականին նրա դիմանկարն է ստեղծել Խուան Գրիսը (Portrait de Madame Berthe Lipchitz)։ Կնոջ մի քանի դիմաքանդակներն է ստեղծել հենց Ժակ Լիպշիցը 1920 թվականին։ Լիպշիցները մտերիմ են եղել Խուան Գրիսի և Վիսենտե Ուիդոբրոյի ընտանիքների հետ, որոնք ապրում էին Բուլոնի Բիյանկուրում՝ նրանց հարևանությամբ։

1940 թվականի մայիսին Լիպշիցները լքել են Փարիզը և Ֆրանսիայի՝ բռնազավթումից ազատ հարավային տարածքով փախել են Նյու Յորք (1941)[10]։ 1946 թվականին Լիպշիցները վերադարձել են Ֆրանսիա, սակայն Ժակ կրկին շուտով մեկնել է ԱՄՆ, իսկ Բերտան մնացել է Ֆրանսիայում և բնակություն հաստատել Բուլոնի Բիյանկուրում։ Բաժանումից հետո Բերտայի և Ժակի նամակագրությունը (1948—1972, նա այդ ժամանակ իր երկրորդ կնոջ՝ Յուլլա Հալբերշտադտի (1911—2003) հետ գտնվում էր Կապրիում) պահպանվում է Պոմպիդու կենտրոնում Լիպշիցի արխիվում։ Թաղվել է Սենտ Ժենեվև դե Բուա ռուսական գերեզմանատանը, որդու կողքին[11]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտա Լիպշիցի ազգականը խորհրդային և իսրայելական քիմիկոս Նաում Կիտրոսկին է (1929, Բելցի-2009, Երուսաղեմ), իրավապաշտպան Ի. Կիտրոսկի-Մեյմանի առաջին ամուսինը[12][13][14]։

Մյուս ազգականը ֆրանսիացի լուսանկարիչ Իսահակ Խունովիչ (Նիկոլաևիչ) Կիտրոսերն է (ֆր.՝ Isaac Kitrosser, 1899, Սորոկի-1984, Փարիզ), մասնագիտությանբ՝ ճարտարագետ[15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Генеалогия семьи Китросер
  2. Аматолий Найман «Взгляд частного человека»(չաշխատող հղում)
  3. Генеалогическое древо семьи Китросер
  4. Восемь побегов гражданина Франции из Слона и других лагерей ГУЛАГа
  5. Kati Marton «Wallenberg: Missing Hero» (Глава 25)
  6. Hommage à André Schimkéwitsch (1913—1999) fils de Berthe Kitrosser, beau-fils de Jacques Lipchitz
  7. Дмитрий Бобышев «Поздняя Ахматова»
  8. Jacques Lipchitz (1891—1973): Фотография Жака Липшица и Берты Китросер с группой художников
  9. Diego Rivera: The Cubist Portraits, 1913—1917
  10. Старшие братья, Осип Моисеевич Китросер и Григорий Моисеевич Китросер (а также двоюродный брат Х. И. Китросер), были расстреляны в начале июля 1941 года немецкими оккупантами у въезда в Сороки со стороны Бекировского моста в составе 41 представителя еврейской общественности города (см. Расстреляны у Бекировского моста).
  11. Борис Носик «Как там твоя Рива?»
  12. Юлия Систер «О химиках и химии в стране, текущей молоком и мёдом»(չաշխատող հղում). Н. А. Китросский, среди прочего, автор монографии «Каталитические нейтрализаторы транспортных двигателей» (с О. И. Жегалиным и В. И. Панчишным; М.: Машиностроение, 1979).
  13. Лев Китросский о семье Արխիվացված 2012-11-14 Wayback Machine: фотография Берты Китросер и два портрета
  14. Л. Китросский «Может быть, лучше всё-таки мидраш?»
  15. «Hippocampe en couleur». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  16. «Исаак Китроссер (Российское зарубежье во Франции 1919—2000)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]