Jump to content

Բերմուդյան դոլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերմուդյան դոլար
Տեսակտարադրամ և դոլար
ISO 4217 կոդBMD
Երկիր Բերմուդյան կղզիներ[1]
Ներդրման ամսաթիվը1970
ՆշանBD$
Նշանի նկարագրությունԴոլարի նշան
Կենտրոնական բանկBermuda Monetary Authority?
ՏպողDe La Rue
Փոխարինել էԲերմուդյան ֆունտ

Բերմուդյան դոլար, Բերմուդյան բրիտանական անդրծովյան տարածքի պաշտոնական արժույթն է 1970 թվականի փետրվարից։ Բերմուդյան դոլարը հավասար է 100 ցենտի։ Բերմուդյան դոլարը ներմուծվել է Բերմուդյան ֆունտին փոխարինելու համար․ 1 Բերմուդյան ֆունտ = 2,40 Բերմուդյան դոլարի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականի փետրվարի 6-ին Բերմուդյան Արժույթի Վարչակազմը ներմուծել է 1, 5, 10, 25 և 50 ցենտ անվանական արժեքներով մետաղադրամներ։ Իր ստեղծման օրվանից 1 ցենտանոց մետաղադրամը հատվել է կարմիր բրոնզից, այնուհետև 1986 թվականից դրա կազմը փոխարինվել է պղնձապատ ցինկով։ Իսկ անցումային 2008 թվականին այս մեկ ցենտանոց մետաղադրամի նոր տեսակը փոխվել է մագնիսական պողպատի, որը նույնպես պատված է եղել պղնձով։ Այդ ժամանակ մնացած բոլոր ցենտները հատվել են մելքիորից։ 1983 թվականին 1 և 5 դոլար անվանական արժեքով մետաղադրամները թողարկվել են ոսկեգույն նիկելի արույրով։ Այդ ժամանակ դոլարի այդ անվանական արժեքները պահանջարկ չեն ունեցել, ուստի 5 դոլարանոց մետաղադրամը 1990 թվականի հունվարի 1-ին ի վերջո հանվել է շրջանառությունից։

1988 թվականի արտադրության 1 դոլար արժողությամբ մետաղադրամի նոր տեսակը հատվել է զգալիորեն ավելի բարակ և թեթև, քան 1983 թվականի իր նախորդը[2]։ 50 ցենտ անվանական արժեքով մետաղադրամների թողարկումը նույնպես դադարեցվել է մեծ չափերի պատճառով, և դրանց քաշը շատ ավելի մեծ է եղել, քան նոր տեսակի դոլարային մետաղադրամները։ 1990 թվականի մայիսի 1-ից դրանք հանվել են շրջանառությունից[3]։

Բոլոր «հնացած» թղթադրամները շրջանառությունից հանվել են 2014 թվականի հունվարի 1-ին[4][5][6]։

Բերմուդյան կղզիների մետաղադրամների բոլոր անվանական արժեքներում դիմերեսին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի տարբեր տեսակի դիմանկարների պատկերն է, իսկ դարձերեսին՝ թերակղզու կենդանական ու բուսական աշխարհը։

Բերմուդյան կղզիները նաև պարբերաբար թողարկում է հուշադրամներ։ Աշխարհի դրամագետների շրջանում ամենամեծ պահանջարկ ունեն «Բերմուդյան եռանկյունիները», որոնք հատվում են տարբեր անվանական արժեքներով և մետաղներով, բայց բացառապես եռանկյունների տեսքով։

2008 թվականին հայտարարվեց, որ թղթադրամների դիզայնը կփոխվի՝ ի պատիվ Բերմուդյան կղզիների 400-ամյակի տոնակատարության, ինչը դոլարի ներդրումից ի վեր դիզայնի առաջին փոփոխությունն էր[7][8][9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.oanda.com/currency/iso-currency-codes/BMD
  2. «Bermuda: First $2 Bill and New $1 Coin Unveiled». The Numismatist. American Numismatic Association. 102 (2): 199. 1989 թ․ փետրվար.
  3. «Calling in of the 1983 Five Dollar Coin» (PDF). Laws of Bermuda. Government of Bermuda. 1989 թ․ նոյեմբերի 17. GN 654/1989. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Bell, Jonathan (2013 թ․ հունիսի 6). «Old style bank notes to be retired». The Royal Gazette (Bermuda). Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  5. Bell, Jonathan (2013 թ․ նոյեմբերի 28). «Cash in those old notes». Royal Gazette. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  6. «The Bermuda Monetary Authority Calls in Old Bermuda Banknotes» (PDF) (Press release). Bermuda Monetary Authority. 2013 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  7. Wright, Alex (2008 թ․ հունվարի 22). «BMA to issue new-look banknotes». The Royal Gazette. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «Notes of Distinction» (PDF). Bermuda Monetary Authority. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Notes of Distinction» (PDF). Bermuda Monetary Authority. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
  10. «Breaking News: Queen moved as main image of Bermuda bank notes». The Royal Gazette. 2012 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերմուդյան դոլար» հոդվածին։