Jump to content

Բաց երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաց երկիր
Երկիր ԽՍՀՄ
Թվական1979
ՌեժիսորԱլեքասանդր Լեյմանիս
ԵրաժշտությունՌայմոնդ Պաուլս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Բաց երկիր» (ռուս.՝ «Открытая страна»), 1987 թվականի խորհրդային ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Լեյմանիսը Միխայիլ Դիմովի համանուն վիպակի մոտիվներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իններորդ դասարանցիները ավարտում են ուսումնական տարին և սկսում ամառային պրակտիկան մեխանիկական գործարանում։ Դասղեկ Գերման Գերմանովիչը զգուշացնում է տղաներին, որ գործարանային թիմում աշխատելը լուրջ խնդիր է։ Առաջին իսկ օրը աղջիկներին ուղարկում են տարածքը բարեկարգելու, իսկ տղաները ստանում են ավելի լուրջ հանձնարարություններ։ Օրինակ՝ Դիմային հանձնարարում են փակել ցանկապատի անցքերը։ Նկատելով, որ այդ նույն անցքերն ինքնին չեն առաջանում, այլ այն պատճառով, որ գործարանի աշխատողները հաճախ այցելում են մոտակա գարեջրի կրպակ այդ «անցուղիներով», Դիման մեխում է դուռը և պատուհանը հենց կրպակում։ Նման նորարարությունից հետո նա տեղափոխվում է սանտեխնիկների հետ աշխատելու։ Բայց տղային ամեն ինչ հետաքրքիր է, և նա հաճույքով աշխատում է բրիգադի հետ նույնիսկ գիշերային հերթափոխով։

Դասարանի մնացած տղաները նույնպես ներգրավվում են գործարանի զբաղված կյանքի մեջ, և երբ պրակտիկան ավարտվում է, նրանք ափսոսանքով են բաժանվում նոր ընկերներից՝ հաստատ որոշելով դպրոցից և ուսումնարանից հետո վերադառնալ գործարան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենի Շուրուպով – Դիմա
  • Լիլիանա Վեսսերե – Ժաննա
  • Ալլա Լուդբորժ – Մարինա
  • Անդրիս Մորկանս – ակադեմիկոս
  • Մարտինս Կալնինս – Վենյա
  • Տարիել Ռզաև – Սենյա
  • Իգոր Դեկունով – Գրիշա
  • Դմիտրի Սոկոլով -Մալչոնիշ
  • Ելենա Կովալենկո – Վերնիսաժևա
  • Գիրտս Յակովլևս – Գերման Գերմանովիչ
  • Օլեգ Սիսոև – Պետրովիչ
  • Աուսմա Դուլե – Աննա Անդրեևնա
  • Ժաննա Գլեբովա – Իրինա Բորիսովնա
  • Կոնստանտին Բերդիկով – Իգնատ
  • Ուլդիս Վազդիքս – «Թախտա»
  • Պետերիս Լիեպին – Վասիլևսկի
  • Բայբա Ինդրիքսոնե – Դիմայի մայրը
  • Եվգենի Իվանիչև – Դիմայի հայրը
  • Տատյանա Մալչենկո – Մալչոնիշի մայրը
  • Մարկ Լեբեդև – Մալչոնիշի հայրը
  • Կարլիս Սեբրիս – էպիզոդ
  • Ալեքսեյ Միխայլով – էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բաց երկիր» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Բաց երկիր» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Элла Аграновская — За порогом — открытая страна (О худож. фильме «Открытая страна») // Молодёжь Эстонии, 21 июня 1980
  • Марга Варпиня — Открытие не состоялось (О худож. фильме «Открытая страна») // Kино, 1980, № 2. — c. 8-9.
  • Открытая страна // Советские художественные фильмы: 1978—1979 / Мария Павлова. — М.: Нива России, 1998. — с. 91