Բատիր, գյուղ Պաղեստին պետությունում, տեղակայված է Հորդանան գետի արևմտյան ափին՝ Բեթղեհեմից 6,4 կմ դեպի արևմուտք և Երուսաղեմից դեպի հարավ-արևմուտք, Նաբլուս և Հեվրոն քաղաքների միջև։ Գյուղի բնակչությունը 2007 թվականի դրությամբ կազմում է 3967 մարդ[1]։
Բատիր գյուղում փոքր հովիտների համար օգտագործում է ոռոգման յուրօրինակ համակարգ, որը բաղկացած է յուրատեսակ քարե սանդղավանդներից՝ օգտագործելով ստորգետնյա ջրային աղբյուրներից ուղղակիորեն սնվող ջրանցքների ցանց[2]։ Այդ սանդղավանդներից որոշները ոռոգվում են, և դրանց վրա աճեցվում են տարբեր մշակաբույսեր։ Սանդղավանքների այն հատվածներում, որոնք չեն ոռոգվում, տեղակայված են ձիթապտղի և խաղողի այգիներ։