Jump to content

Բանկոմատների անկախ տեղադրող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանկոմատների անկախ տեղադրող (անգլ.՝ Independent ATM deployer, IAD), ոչ ֆինանսական հաստատություն, որը տիրապետում, կառավարում և տեղադրում է բանկոմատներ (կանխիկացման մեքենաներ) մանրածախ առևտրի տարածքներում և այլ վայրերում, որոնք հայտնի են որպես սպիտակ պիտակով բանկոմատներ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկոմատների անկախ տեղադրողներն ի հայտ են եկել 1990-ական թվականներին ԱՄՆ-ում, երբ աշխատում էին այնպիսի դեպոզիտար հաստատությունների հետ համատեղ, ինչպիսիք են բանկերը կամ շինարարական ընկերությունները՝ մարդկանց համար կանխիկ գումարը հասանելի դարձնելու նպատակով[2]։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև ամբողջ աշխարհում բանկոմատների ընդհանուր թիվը դանդաղորեն նվազում է, ոչ բանկերի օգտագործած մեքենաների թիվն ավելանում է։ Օրինակ, 2021 թվականին դրանց թիվն աճել է 5%-ով։ Թեպետ բանկերն ակտիվորեն խթանում են անկանխիկ վճարումները և թվային ալիքները, շատերը դեռևս ապավինում են կանխիկ գումարին։ Բանկոմատների անկախ տեղադրողներն ամենից շատ սպասարկում են ճամփորդական և մանրածախ վայրերում տեղադրված բանկոմատները, բայց ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում տարբեր վայրերում կանխիկ դրամի հասանելիություն ապահովելու գործում։ Աշխարհում հինգ բանկոմատներից գրեթե մեկն այժմ շահագործում է IAD-ն[3]։

Համաձայն հետազոտությունների կանխատեսումների՝ բանկոմատների համաշխարհային շուկան 2021-2027 թվականներին նվազելու է 5%-ով։ Մյուս կողմից, IAD-ի համար հեռանկարը բոլորովին այլ է․ նախատեսվում է, որ նույն ժամանակահատվածում ոչ բանկային տերմինալների թիվն աճելու է 9%-ով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Glossary». Chip and PIN.
  2. Harper, Tom; Batiz-Lazo, Bernardo (2013). Cash Box: The Invention and Globalization of the ATM. Networld Media Group. ISBN 978-1935497622.
  3. 3,0 3,1 «Independent ATM Deployers Playing Increasingly Important Role in Global ATM Markets». Financial IT (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.