Jump to content

Բայե Ջիմբի Ֆալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բայե Ջիմբի Ֆալ
ֆր.՝ Baye Djiby Fall
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 20, 1985(1985-04-20)[1][2][3][…] (39 տարեկան)
Ծննդավայր Թիես, Սենեգալ
Հասակ 187 սմ
Քաշ 81 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ղազախստան Իրտիշ (Պավլոդար)
Համար 9
Պատանեկան կարիերա
Սենեգալ Սնեպս դե Տես
Ֆրանսիա Օսեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2006 Ֆրանսիա Բուր ան Բրես - Պերոնա 4 (0)
2006 Ֆրանսիա Վիտրե 16 (8)
2006-2007 Դանիա Ռաններս 30 (14)
2007-2008 ԱՄԷ Ալ Այն 3 (1)
2008-2009 Դանիա Օդենսե 31 (18)
2009-2011 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 11 (0)
2010  Նորվեգիա Մոլդե 28 (16)
2011  Դանիա Օդենսե 10 (6)
2012 Բելգիա Լոկերեն 8 (5)
2012-2013 Գերմանիա Գրոյտեր 2 (0)
2013-2015 Դանիա Ռաններս 37 (10)
2015 Թուրքիա Կարշիյակա 14 (1)
2016-մ.հ.. Ղազախստան Իրտիշ (Պավլոդար) 25 (2)
Ազգային հավաքական
2009 Սենեգալ Սենեգալ 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բայե Ջիմբի Ֆալ (ֆր.՝ Baye Djiby Fall, ապրիլի 20, 1985(1985-04-20)[1][2][3][…], Թիես, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, Պավլոդարի «Իրտիշ» ակումբի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայե Ջիբի Ֆալը ծնվել է Թիես քաղաքում, որ տեղակայված է Սենեգալի մայրաքաղաք Դակարից 110 կմ հեռավորության վրա։ 9 տարեկանում կորցրել է հորը։ Ջիբին ունի 4 եղբայր և քույր. նա ընտանիքի ամենափոքր երեխան։ Ֆուտբոլ խաղալ սկսել է շատ վաղ տարիքում՝ հետևելով իր եղբայրների օրինակին։ Երբ Ֆալը 12 տարեկան էր, մայրը նրան տարել է «Սնեպս դե տես» ֆուտբոլային դպրոց, որտեղ նա խաղացել է 6 տարի։ 2003 թվականի մայիսին տեղափոխվել է ֆրանսիական «Օսերի» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղացել է 2 տարի։ «Օսերի» պատանեկան կազմում նա խաղացել է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսին եք Յունես Կաբուլը և Աբու Դիաբին։ Այդ 2 տարիների ընթացքում նա խփել է 26 գոլ։ Դրանից հետո նա խաղացել է ֆրանսիական չորրորդ դիվիզիոնի «Բուր-ան-Բրես-Պերոննա» և «Վիտրե» սիրողական ակումբներում։

2006 թվականին պրոֆեսինալ պայմանագիր է կնքել դանիական «Ռաններս» ակումբի հետ, որը հանդես է գալիս Դանիայի բարձրագույն դիվիոզոնում։ 2006 թվականի հուլիսի 27-ին Ջիբին կատարել է իր դեբյուտը եվրագավաթներում՝ խաղադաշտ դուրս գալով ՈՒԵՖԱ գավաթի նախընտրական փուլի առաջին խաղում ընդդեմ իսլանդական «Ակրանեսի»։ Ֆալը եվրագավաթներում իր առաջին գոլը խփել է օգոստոսի 10-ին ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության նախընտրական փուլի տնային խաղում ընդդեմ «Կաունասի»՝ բացելով խաղի հաշիվը, որն ավարտվել է 3:1 հաշվով հօգուտ դանիացիների։ Եվրագավաթի այդ խաղարկությունում «Ռաններսը» հասավ միջև առաջին շրջան, որտեղ երկու խաղերի ընդհանուր հաշվով (1:5) պարտվեց թուրքական «Ֆեներբահչեին»։ Ջիբին մասնակցել է 6 խաղերից 4-ին և խփել 2 գոլ (երկրորդը խփել է «Ֆեներբահչեի» դարպասը)։ Դանիայում անցկացրած բավականին հաջող մրցաշրջանից հետո, որի ընթացքում Ջիբին անցկացրել է 39 խաղ և խփել 26 գոլ, Ֆալը տեղափեխվել է «Ալ-Այն»։ 2008 թվականին նա վերադարձել է Դանիա՝ պայմանագիր կնքելով «Օդենսե» ակումբի հետ։

2007-08 մրցաշրջանում Ֆալն «Օդենսեի» կազմում 11 խաղի ընթացքում խփել է 7 գոլ. 2008 թվականի ապրիլի 4-ին նա «Լյունգբյուի» հետ խաղում ձևակերպել է հեթ-տրիկ։ 2007/08 մրցաշրջանի արդյունքներով՝ ճանաչվել է Դանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2008/09 մրցաշրջանում 2 անգամ (հուլիս/օգոստոս և սեպտեմբեր) ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, իսկ հոկտեմբերին եղել է երկրորդը։ 2008 թվականին Ինտերտոտոյի գավաթի խաղարկության ընթացքում անցկացրել է 4 խաղ՝ խփելով 3 գոլ (երեք անգամն էլ գրավել է ֆիննական ՏՊՍ-ի դարպասը)։ 2008 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստով հետաքրքրվել է Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբը՝ նրան դիտարկելով որպես Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Կլասու-Յանու Հյունտելարուին փոխարինող։ Չնայած դրան, 2009 թվականի մարտի 12-ին Ջիբի Ֆալը 3.8 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»։

Ֆալը «Լոկոմոտիվի» հետ ստորագրեց 3 տարվա պայմանագիր։ Մարտի 22-ին նա նշեց իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում՝ 2-րդ փուլում փոխարինման դուրս գալով «Ռոստովի» դեմ արտագնա խաղի 74-րդ րոպեին։ Ֆալն իր նորամուտային խաղի համար արժանացել է 5,5 գնահատականի «ՍԷ» և 6,0 «Советский спорт» պարբերականների կողմից (10 միավորանոց համակարգով)։ Թիմի մեկնարկային կազմում առաջին անգամ դաշտ է դուրս եկել ապրիլի 12-ին՝ Ռուսաստանի առաջնության չորրորդ փուլում մասնակցելով ԲԿՄԱ-ի դեմ արտագնա խաղին։ Թեև խաղում «Լոկոմոտիվը» պարտվել է 1:4 հաշվով, Ֆալն արժանացել է 5,0 միավորի «ԷՍ» և 4,5 միավորի «Советский спорт» պարբերականների կողմից։

2010 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է «Մոլդե», որի կազմում խաղացել է մինչև 2010 թվականի օգոստոսը։ Մրցաշրջանի ավարտին նա ճանաչվել է Նորվեգիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 28 խաղերի ընթացքում խփելով 18 գոլ։ Դրանից հետո վարձավճարով տեղափոխվել է «Օդենսե» ֆուտբոլային ակումբ (խաղալով 10 խաղ՝ խփել է 6 գոլ)։

2012/13 մրցաշրջանում նա խաղացել է բելգիական «Լոկերեն» և գերմանական «Գրոյտեր Ֆյուրտ» ակումբներում։

2013 թվականի սեպտեմբերի 2-ին Ֆալը երկու տարով պայմանագիր է կնքել դանիական «Ռաններս» ակումբի հետ։ Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 2015 թվականին, կես մրցաշրջան խաղացել է Թուրքիայի առաջին լիգայի «Կարշիյակա» (Իզմիր) ակումբում։

2016 թվականի մարտի 3-ին Ֆալը պայմանագիր կնքեց ղազախական «Իրտիշ» (Պավլոդար) ակումբի հետ։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտի 20-ին՝ «Լոկոմոտիվ» տեղափոխվելուց անմիջապես հետո, Ֆալն առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու Օմանի (28 մարտի) և Իրանի (1 ապրիլի) հավաքականների դեմ ընկերական խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելգիայի գավաթակիր – 2011/12

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ – 2007/08
  • Դանիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ (2) – հուլիս/օգոստոս (2008/09), սեպտեմբեր (2008/09)
  • Նորվեգիայի առաջնության լավագույն ռմբարկու[4] – 2010

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ[5][6][7]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լոկոմոտիվ 2009 Ռուսաստանի Պրեմիեր լիգա 11 0 1 0 12 0
2010 0 0 0 0 0 0 0 0
2011–12 4 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 15 0 1 0 0 0 - - 16 0
Մոլդե (վարձավճար) 2010 Թիփելիգա 28 16 2 1 4 2 34 19
Օդենսե (վարձավճար) 2011–12 Դանիայի սուպերլիգա 10 2 0 0 6 4 16 6
Լոկերեն 2011–12 Բելգիայի Պրո լիգա 6 5 2 0 8 5
2012–13 2 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 8 5 2 0 - - 1 0 11 5
Գրոյտեր 2012–13 Բունդեսլիգա 2 0 0 0 2 0
2013–14 2. Բունդեսլիգա 0 0 0 0 0 0
Ընդհանուր 2 0 0 0 - - - - 2 0
Ռաններս 2013–14 Դանիայի սուպերլիգա 12 1 0 0 12 1
2014–15 25 9 2 0 27 9
Ընդհանուր 37 10 2 0 - - - - 39 10
Կարշիյակա 2015-16 Թուրքիայի առաջին լիգա 14 1 2 1 16 2
Իրտիշ (Պավլոդար) 2016 Ղազախստանի առաջնություն 24 2 3 1 27 3
Ընդհանուր կարիերայում 138 36 12 3 10 6 1 0 161 45

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայե Ջիմբի Ֆալի ավագ եղբայրներից մեկը նույնպես ֆուտբոլիստ է և խաղում է Մարոկկոյում։ Մայրն ապրում է Սենեգալում։ Բայե Ջիմբի Ֆալն, ըստ իր խոսքերի, երազում է խաղալ անգլիական Պրեմիեր լիգայում։ Մանկուց երկրպագել է «Չելսիին», նրա կուռքը եղել է Թիերի Անրին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/djiby-fall
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «НРКСпорт» (նորվեգերեն) — Список бомбардиров. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին.
  5. «D.Fall». soccerway.com. Soccerway. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  6. "Baye Djiby Fall". National Football Teams.
  7. «Baye Djiby Fall». nifs.no (Norwegian). nifs. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայե Ջիմբի Ֆալ» հոդվածին։