Բազել-Լանդ, Բազել գյուղական (գերմ.՝ Basel-Landschaft, Baselland կամ Baselbiet; ֆր.՝ Bâle-Campagne}}, իտալ.՝ Basilea Campagna, ռոմանշ.՝ Basilea-Champagna), գերմանախոս կիսականտոն Շվեյցարիայի հյուսիսարևմտյան մասում։ Զբաղեցնում է 517,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Վարչական կենտրոնը Լիստալ քաղաքն է։
Պատմություն
Կիսականտոնը կազմավորվել է 1833 թվականին, երբ պատմական Բազել կանտոնը, որը Շվեյցարիայի Համադաշնության մաս էր դարձել 1501 թվականին, գյուղատնտեսական նշանակության հողերի պատճառով ծագած քաղաքական ու ռազմական բախումների արդյունքում բաժանվեց երկու մասի՝ քաղաքային կիսականտոնի (Բազել-Շտադ անվանումով) և գյուղական կիսականտոնի (Բազել-Լանդ կամ Բազել-Լանդշաֆտ անվանումով)։ Քսաներորդ դարում, հատկապես այն բանից հետո, երբ գյուղական համարվող կիսականտոնում ևս զարկ տրվեց արդյունաբերության զարգացմանը, սկիզբ առավ ու ծավալվեց երկու կիսականտոնների վերամիավորման շարժում։ Բայցևայնպես՝ Բազել-լանդի բնակչությունը երկու անգամ (1969 և 2014 թթ.) քվեարկել է վերամիավորման առաջարկի դեմ՝ հանուն իր անկախության պահպանման[2][3]։
Anna Bálint: Clariant clareant. Die Anfänge eines Spezialitätenchemiekonzerns. Campus Verlag, Frankfurt am Main/New York 2011, ISBN 978-3-593-39375-9.
Personenlexikon des Kantons Basel-Landschaft. Bearbeitet von Kaspar Birkhäuser. Verl. des Kantons Basel-Landschaft, Liestal 1997, ISBN 3-85673-251-9.
Roger Blum: Die politische Beteiligung des Volkes im jungen Kanton Baselland 1832–1875 (= Quellen und Forschungen zur Geschichte und Landeskunde des Kantons Baselland. Band 16). Kantonale Drucksachen- und Materialienzentrale Liestal, Liestal 1977, Կաղապար:DNB (Dissertation, Universität Basel, 1976).
↑Uhr, schh; fref, Regionaljournal Basel 17:30 (2014 թ․ սեպտեմբերի 28). «Kantonsfusion scheitert an Baselland». srf.ch. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)