Բադնոց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառակում։
XX դարի սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Գյուղն ուներ Սբ․ Ստեփանոս անունով եկեղեցի։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[1]։