Բագրավան (Շիրակի մարզ)
Գյուղ | ||
---|---|---|
Բագրավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Անի | |
Հիմնադրված է | 1873 թ. | |
Այլ անվանումներ | Բուղդաշեն,Դարաքենդ | |
ԲԾՄ | 1460 մ | |
Կլիմայի տեսակ | բարեխառն | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 959[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | քրիստոնյաներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Բագրավան, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 40 կմ հարավ-արևմուտք։ Այն իր մեջ ընդգրկում է Նորշեն և Բագրավան բնակավայրերը։ Հնում կոչվել է Բուղդաշեն (բուղդա՝ հաց և շեն արմատներից)։ 1980 թ․ դրությամբ զբաղվել է հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ։ (1980 թվականի դրությամբ)։ Բագրավանը հիմնել են նույն շրջանի Շիրակավան գյուղից եկած բնակիչները, 1894 թվականին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնիները 1828-1829 թթ.-ին գաղթել են Ալաշկերտի, Բասենի և Մուշի գյուղերից։
Բագրավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 185 | 439 | 598 | 948 | 856 | 779 | 816 | 999 | 818 | 802 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բագրավանում կան եկեղեցի և խաչքարեր,նաև մատուռ ՝Սուրբ Ավետիս անունով։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի տարրական դպրոց, գրադարան, բուժկայան։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |