Արտյոմ Տերյան
Արտյոմ Տերյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 5, 1930 |
Ծննդավայր՝ | Գանձակ, Q121781823?, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | ապրիլ 1970 (40 տարեկան) |
Մահվան վայր՝ | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Արտյոմ Սարգսի Տերյան (մարտի 5, 1930, Գանձակ, Q121781823?, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլ 1970, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ըմբիշ, ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն (1951), դասական (հունահռոմեական) ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ հնգակի չեմպիոն (1950–1954), աշխարհի չեմպիոն (1953), օլիմպիական խաղերի մրցանակակիր (1952)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1953)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտյոմ Տերյանը ծնվել է 1930 թվականին Գանձակում՝ Բանանց գյուղից գաղթածների ընտանիքում։ Նա վաղ հասակում կորցրել է հորը, որը զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1945 թվականից։ Սկզբում Տերյանը տարվել է հայկական ազգային կոխ ըմբշամարտով, այնուհետև սկսել է պարապել դասական ըմբշամարտ։ Նրա առաջին մարզիչը Անդրո Դանիելյանն էր։
Դպրոցն ավարտելուց հետո Արտյոմ Տերյանն ընդունվել է Բաքվի ֆիզկուլտուրայի ինստիտուտ և տեղափոխվել է Բաքու։ 1950 թվականին նա առաջին անգամ նվաճել է ԽՍՀՄ դասական ոճի ըմբշամարտի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնի կոչումը։ 1951 թվականին նա ԽՍՀՄ չեմպիոն է դարձել ինչպես դասական, այնպես էլ ազատ ոճի ըմբշամարտում։
1952 թվականին Տերյանն ընդգրկվել է Հելսինկիի Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ ըմբշամարտի հավաքականի կազմում և նվաճել այդ մրցումների բրոնզե մեդալը։ 1953 թվականին նա Նեապոլում մասնակցել է խորհրդային դասական ոճի ըմբիշների համար աշխարհի առաջին առաջնությանը և դարձել այդ մրցաշարի հաղթող։ Եզրափակչում նա հաղթել է օլիմպիական չեմպիոն հունգարացի Իմրե Հոդոշին։
Ավելի ուշ նա հանդես է եկել կիսաթեթև քաշային կարգում։ 1955 թվականին, մոտոցիկլետից ընկնելուց հետո, կոտրել է անրակը, ստիպված ավարտել է մարզական կարիերան և մարզչական աշխատանքի անցել «Դինամո» մարզական ընկերությունում։
1970 թվականի ապրիլին Արտյոմ Տերյանը սպանվել է կենցաղային հողի վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Որոշ աղբյուրներում որպես մահվան տարեթիվ սխալմամբ նշվում է 1979-ը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гений борьбы Արխիվացված 2020-09-18 Wayback Machine
- Хавин Б. Н. Звезды спорта։ Справочник. — М., 1979
- Мягченков Н. И. Классическая и вольная борьба։ Справочник. — М., 1984
- Григорян Р. В. Боль моя Бананц — Ер., 2007
- Григорян А. Г. Гений борьбы, «Ноев ковчег», сентябрь 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Артём Терян — профиль на сайте International Wrestling Database (англ.)
- Армянские звёзды спортивного Баку Արխիվացված 2020-02-15 Wayback Machine
|