Արտյոմ Թոթոլյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոթոլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտյոմ Թոթոլյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1929 |
Ծննդավայր | Լենինական, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 16, 2023[1] (93 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կենսաբան |
Աշխատավայր | Փորձարարական բժշկության ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Արեգ Թոթոլյան |
Արտյոմ Հակոբի Թոթոլյան (սեպտեմբերի 25, 1929, Լենինական, ԽՍՀՄ - մարտի 16, 2023[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ մանրէակենսաբան, ծագումնաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1983): ՌԲԳԱ ակադեմիկոս (1930, թղթակից անդամ՝ 1984 թվականից։ ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ (1991): ԱՀԿ ստրեպտոկոկների ուսումնասիրության ազգային կենտրոնի ղեկավար (1984): Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1993), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (2013)։ Թոթոլյանը ստրեպտոկոկների ծագումնաբանության ուսումնասիրության և դրանք գենային ճարտարագիտության մեջ ներդնելու նոր ուղղության հիմնադիրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտյոմ Թոթոլյանը ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 25-ին, Լենինական քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատում է Սանկտ Պետերբուրգի փորձարարական բժշկագիտական ինստիտուտում, 1966-1988 թվականներին եղել է փոխտնօրեն, 1972-1987 թվականներին՝ միկրոօրգանիզմների գենետիկայի լաբորատորիայի վարիչ, 1984 թվականից՝ ԱՀԿ ստրեպտոկոկների ուսումնասիրության ազգային կենտրոնի ղեկավար։ 1987-1989 թվականներին՝ մոլեկուլային կենսբանության բաժնի վարիչ, 1990 թվականից՝ մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիայի վարիչ։ 1984-2003 թվականներին եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ[2]։
Աշխատանքները վերաբերում են ծագումնաբանության, մոլեկուլային կենսաբանության, մանրէաբանության, ստրեպտոկոկների և ստրեպտոկոկնային հիվանդությունների իմունաբանության հարցերին։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԲԳԱ ակադեմիայի թղթակից անդամ (1984):
- Չեխիայի և Ալովակիայի միկրոկենսբանական ընկերության պատվավոր անդամ (1995):
- Միկրոկենսաբանների և էպիդեմիոլոգների ընկերության Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի նախագահ և փոխնախագահ (1988-1999)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2010)[3]
- Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 2004)[4]
- Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) Առողջության մասին գիտական կենտրոնի դիպլոմ (2002)
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1999)[5]
- ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի արծաթե մեդալ (1998)
- «Պատվո» շքանշան (1971)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Стрептококковая инфекция, Л., 1978 (համահեղինակ). Стрептококковая патология-актуальная проблема современного здравоохранения, Л., 1990.
- Изучение генетических основ патогенности стрептококков групп А и В, С-П., 2001.
- К вопросу о комбинированном лечении рецидивирующего папилломатоза гортани /Болезни органов дыхания: научно-практический журнал, 2005.
- Рекомбинантные вакцины против стрептококков группы B как средство патогенетической профилактики / Медицинский академический журнал, 2006.
- Метод ПЦР-детекции пародонтопатогенных бактерий и Streptococcus Mutans в биологических образцах из ротовой полости / Клиническая лабораторная диагностика: научно-практический журнал, 2007.
- Иммуногенность модифицированного декстраном рекомбинантного фрагмента белка Вас стрептококков группы В /Журнал микробиологии, эпидемиологии и иммунологии: двухмесячный научно-практический журнал, 2007.
- Возможности улучшения прогноза у больных ишемической болезнью сердца после коронарного шунтирования // Кардиоваскулярная терапия и профилактика: научно-практический рецензируемый медицинский журнал, 2007.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Умер главный научный сотрудник Института экспериментальной медицины Артем Тотолян
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 433։
- ↑ «Указ Президента Российской Федерации от 18.08.2010 № 1019». kremlin.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 27.12.2004 г. № 1618». kremlin.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 30.09.1999 № 1322». kremlin.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
|
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Մարտի 16 մահեր
- 2023 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանրէակենսաբաններ
- Հայ ծագումնաբաններ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ