Արտեմ Օհանջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմ Սեդրակի Օհանջանյան
Ծնվել է1936[1] կամ օգոստոսի 6, 1936(1936-08-06) (87 տարեկան)
ԾննդավայրԲաքու
Քաղաքացիություն Իրան
Ազգությունհայ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ,
պատմաբան

Արտեմ Սեդրակի Օհանջանյան (1936[1] կամ օգոստոսի 6, 1936(1936-08-06), Թեհրան, Իրան և Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոռեժիսոր և սցենարիստ, պատմաբան (Ավստրիա)։ Վիեննայի համալսարանի դոկտոր (1990), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2001

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմ Օհանջանյանը ծնվել է 1936 թվականին, Բաքվում։ 1938 թվականից բնակվել է Թեհրանում, 1958 թվականից՝ Վիեննայում։ 1964 թվականին ավարտել է Վիեննայի երաժշտական ակադեմիան։ 1967-1969 թվականներին դասավանդել է Վիեննայի արվեստի ակադեմիայում։

Օհանջանյանի սցենարներով ստեղծել է 70 վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր՝ մեծ մասը նվիրված Հայկական հարցին (1-ին մրցանակներ՝ 1972 թվական, Մադրիդ, 1988 թվական, Վիեննա)։ 1992-1993 թվականներին եղել է ՀՀ մշակույթի նախարարության լիազոր-ներկայացուցիչը Ավստրիայում։

1996 թվականից եղել Ավստրիայում Հայկական պատմության և մշակույթի հանդիսություն ընկերության փոխնախագահ, 2001 թվականից՝ Հայկական հարցի գծով ՀՀ ԳԱԱ և Ավստրիայի հայկական եկեղեցական վարչության ներկայացուցիչը Ավստրիայում։ 1967 թվականից սկսած՝ նա զբաղվել է ցեղասպանության ուսումնասիրությամբ[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք աշխատությունների։ «Հայաստան։ Թաքուն ցեղասպանություն» (1989) աշխատության մեջ, օգտագործելով հիմնականում Ավստրիայի արխիվներում հայտնաբերած վավերական փաստաթղթեր, շարադրել է արևմտահայերի զանգվածային ջարդի և տեղահանության պատմությունը ժամանակի կարևոր իրադարձությունների ընդհանուր ֆոնի վրա, ցույց տվել այդ հարցի նկատմամբ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հասարակական կարծիքը, ինչպես նաև լուսաբանել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ստեղծման պատմությունը։ Կազմել է «Հայերի ցեղասպանությունը» (Մյունխեն, 1988 թվական) փաստաթղթերի ժողովածուի 2-րդ հատորը, որում առաջին անգամ հրապարակվել են Ավստրիայի արխիվներում պահվող շատ փաստաթղթեր։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստան, թաքուն ցեղասպանություն»
  • «1915 թ. անհերքելի վկայություններ»
  • «Հայկական հարցը և Գերմանիան ու Ավստրո-Հունգարիան»
  • «Հայկական ժայռապատկերներ» (գերմաներեն), 2007 թ.
  • «Հայաստան՝ 1915 թ.» (գերմաներեն), 2007 թ.
  • «Հայաստան՝ 1915 թ.» (անգլերեն), 2011 թ.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armenien. Der verschwiegene VSIkermord, Wien, 1989.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Արտեմ Օհանջանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։