Արսեն Շահմազյան
Արսեն Պողոսի Շահմազյան | |
---|---|
Ծննդավայր | Ախալքալաք, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Սիբիր, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գնդապետ |
Աշխատանք | Ներսիսյան դպրոցի նկարչության ուսուցիչ |
Գործունեություն |
|
Աշխատավայր | |
Arsen Shahmazyan Վիքիպահեստում |
Արսեն Շահմազյան (, Ախալքալաք), Ներսիսյան դպրոցի նկարչության ուսուցիչ, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր (1918), Սյունիքի նահանգապետ (1919), հաղորդակցության փոխնախարար, գնդապետ (1920)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսեն Շամազյանը ծնվել է Ախալքալաքում՝ Պողոս Շահմազյանի ընտանիքում։ ՀՅԴ մեծ դատավարության շրջանակում եղել է ցարական քաղբանտարկյալ։ Եղել է կապիտան և Ներսիսյան դպրոցի նկարչության ուսուցիչ, ապա 1918 թվականաին դարձել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր, իսկ 1919 թվականին առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու կողմից 1919 թվականին նշանակվել է Սյունիքի նահանգապետ։
Զանգեզուրի ջոկատներից մեկի հրամանատար Գասպար Գասպարյանը հետագայում գրել է[1].
1920 թվականին նա արդեն ունեցել է գնդապետի կոչում և զբաղեցրել հաղորդակցության փոխնախարար։ Խորհրդայնացումից հետո բոլշևիկների կողմից հալածվել և ձերբակալվել է, աքսորվել Սիբիր, որտեղ էլ անհետ կորել է։