Jump to content

Արյունոտ դաշտի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյունոտ դաշտի ճակատամարտ
Թվականհունիսի 29, 1119
Մասն էԽաչակրաց արշավանքներ
ՎայրSarmada?
Արդյունքմուսուլմանների հաղթանակ
Հակառակորդներ
Անտիոքի դքսությունՀալեպ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
370010000
Ռազմական կորուստներ
Անհայտ2000 — 3000
Ընդհանուր կորուստներ

Արյունոտ դաշտի ճակատամարտ կամ Սարմադեի ճակատամարտ (լատին․՝ Ager Sanguinis, արաբ․՝ معركة ساحة الدم‎‎), նշանավոր ճակատամարտ Անտիոքի դքսության և Հալեպի քաղաքային իշխանությունների միջև, որը տեղի է ունեցել 1119 թվականի հունիսի 29-ին։

Ճակատամարտը տեղի է ունեցել խաչակրաց արշավանքների ընթացքում։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակրաց արշավանքների ողջ շրջանում Անտիոքի դքսությունը և մյուս խաչակրաց պետությունները մշտապես միացյալ ուժերով պայքարել են Հյուսիսային Սիրիայում գտնվող քաղաքների դեմ, որոնք ունեին ինքնավարություն։

Առավել հաճախ էր լինում բախումները հատկապես Հալեպ և Մոսուլ քաղաքների հետ։ Սակայն մի որոշ ժամանակահատված խաչակիր միապետները իրենց շահերից ելնելով չէին արշավում Հալեպ՝ թշնամական մթնոլորտ չստեղծելու համար։

1117 թվականի մայիսին Հալեպի կառավարիչ է դառնում Իլ-Ղազին, ով սերում էր թյուրքական ծագում ունեցող Արտուկիդների թագավորական տոհիմից։

1118 թվականին խաչակիրները ռազմակալում են Ազազը, որը գտնվում էր Հալեպի հյուսիսում։ Մուսուլմանները պատրաստվեցին հակագրոհի և Իլ-Ղազին իր բանակով հատեց Անտիոքի սահմանները։ Կարճ ժամանակահատվածում Հալեպի զինվորները գրավեցին երկրի հյուսիս-արևելքը։

Թուլացած Անտիոքի դքսությունը ստիպված է լինում օգնություն խնդրել հարևան խաչակիր պետություններից՝ Երուսաղեմի թագավորությունից և Տրիպոլիի կոմսությունից։ Վերջիններս չէին ուզում վատնել ժամանակ, և այս հակամարտությանը չեն կարևորում։

Վճռական ճակատամարտ է տեղի ունենում Սարմանդի լեռնանցքում՝ 1118 թվականի հունիսի 20-ին, երբ երկու ուժերը բախվում են իրար։

Իլ-Ղազան նաև սպասում էր եկող օգնությանը, որը պետք է ժամաներ Դամասկոսից։ Սակայն այդպես էլ օգնությունը տեղ չհասավ, քանի որ հունիսի 27-ի գիշերը խաչակիրները շրջափակել էին ճամբարը։

Քրիստոնյա զինյալների բանակը կազմված էր մոտ 3,700 զինվորներից՝ 700 ասպետներից և 3000 ձիավորներից։ Զորքերը ղեկավարում էր Ռոջեր անունով զորավարը, որը ուներ ֆրանսիական ծագում։

Հունիսի 28-ին խաչակիրները պարզում են, որ իրենց շրջափակման տակ գտնվող մարդիկ, դրանք Դամասկոսից ժամանող օգնությունն են։

Թվում էր թե ճակատամարտը ավարտվելու է խաչակիրների բացարձակ հաղթանակով, սակայն այդպես չեկավ, քանի որ մուսուլմաններին հաջողվեց համակցված կերպով հարձակվել, և ոչնչացրել խաչակիրների զորրեը։ Ռոջերի բանակը ընկավ, իսկ նշանավոր զորավարին գտան իր զինվորների հետ ռազմի դաշտում՝ սուրը կողքին։

Ճակատամարտը ավարտվեց Հալեպի քաղաքային իշխանության հաղթանակով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thomas S. Asbridge and Susan B. Edgington, trans. & eds. Walter the Chancellor's The Antiochene Wars: a translation and commentary. Aldershot: Ashgate, 1999. ISBN 1-84014-263-4 (Appendices also contain the accounts of Fulcher of Chartres, Albert of Aix, Matthew of Edessa, Orderic Vitalis, and William of Tyre.)
  • Geoffrey Hindley, The Crusades: a history of armed pilgrimage and holy war. London: Constable, 2003 ISBN 1-84119-597-9
  • Steven Runciman, A History of the Crusades, vol. II: The Kingdom of Jerusalem. Cambridge University Press, 1952.
  • R. C. Smail. Crusading Warfare 1097-1193; 2nd ed., with bibliog. introd. by C. Marshall. Cambridge: Cambridge University Press, 1995. ISBN 0-521-48029-9 (1st ed. 1956)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյունոտ դաշտի ճակատամարտ» հոդվածին։