Արմեն Վահրամյան
Արմեն Վահրամյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Արդվի, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Armen Vahramyan Վիքիպահեստում |
Արմեն Արմենակի Վահրամյան (մայիսի 10, 1968, Արդվի, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2016)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Վահրամյանը ծնվել է 1968 թվականին, Արդվի գյուղում։ 1978 թվականից սովորել է Ալավերդու գեղարվեստի դպրոցում։ 1989 թվականին ավարտել է Մարտիրոս Սարյանի անվան գեղարվեստի քոլեջի մանրանկարչության բաժինը, 1994 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժինը։ 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 թվական - Անհատական ցուցահանդես, Մոնրեալ, Կանադա
- 1998 թվական - Անհատական ցուցահանդես, Գերոնա, Իսպանիա
- 1998 թվական - Անհատական ցուցահանդես, Բարսելոնա, Իսպանիա
- 2000 թվական - «Մարկ Շագալ» պատկերասրահ, Ամստերդամ, Հոլանդիա
- 2000 թվական - Անհատական ցուցահանդես, Նյու Յորք, ԱՄՆ
- 2001 թվական - Խմբակային ցուցահանդես նվիրված Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, Հայաստանի նկարիչների միություն
- 2003 թվական - Անհատական ցուցահանդես, Գլազգո, Շոտլանդիա
- 2003 թվական - «Հայկական գրաֆիկա 2003», Հայաստանի նկարիչների միություն
- 2004 թվական - «Հայկական գրաֆիկա 2004», Հայաստանի նկարիչների միություն
- 2006 թվական - Անհատական ցուցահանդես, Գլազգո, Շոտլանդիա
- 2006 թվական - Անհատական ցուցահանդես, “Venn Dome Gallery”, Փարիզ, Ֆրանսիա
- 2007 թվական - Անհատական ցուցահանդես, «ԱրտԲրիջ», Երևան
- 2008 թվական - ԱՄՆ դեսպանատուն, Երևան, Հայաստան
- 2009 թվական - Inter Artni Gallery, Նյու Յորք, ԱՄՆ
- 2010 թվական - Butterfly Museum, Նյու Յորք, ԱՄՆ
- 2010 թվական - Inter Artni Gallery, Նյու Յորք, ԱՄՆ
- 2010 թվական - Սիլվանա պատկերասրահ, Նյու Յորք, ԱՄՆ
- 2012 թվական - SO Galerie, Մալթա[3]
- 2015 թվական - «Թումանյանական աշխարհում», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն[4][5]
- 2018 թվական - Գեղանկարների ցուցադրություն՝ նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին[6][7][8]
Մեջբերումներ Արմեն Վահրամյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեջբերումներ Արմեն Վահրամյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարչի աշխարհում աստվածաշնչյան մաքրություն է, անարատություն և խաղաղություն։ Ցանկասիրական ու արբեցնող բույրերից զուրկ աշխարհ, որից դրախտային անմեղություն է ծորում։ - Քրիստիան Ճերմակ[9]
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ա. ՎԱՀՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Արմեն Վահրամյան, Սիլվանա պատկերասրահ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Թումանյանական աշխարհ»
- ↑ Արմեն Վահրամյանի գործերը կներկայացվեն Շարամբեյանի անվան կենտրոնում
- ↑ One, Studio. «Գեղանկարիչ Արմեն Վահրամյանի արթմնի երազները». www.yerkir.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
- ↑ www.Mitk.am (2019 թ․ փետրվարի 26). «Գեղանկարիչ Արմեն Վահրամյանի արթմնի երազները - Լուսանկարներ». Mitk.am (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Տեղի Ունեցաւ Գեղանկարիչ Արմէն Վահրամեանի Անհատական Ցուցահանդէսը (լուսանկարներ, տեսերիզ)». ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Լրատուական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան. 2019 թ․ մարտի 2. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Իսկական արվեստը բոլոր ժամանակների համար է», Արմեն Վահրամյան