Արմեն Մարտիրոսյան (արձակագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Արմեն Մարտիրոսյան
Ծնվել էապրիլի 30, 1943(1943-04-30)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 30, 2009(2009-07-30) (66 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, գրող և վիպասան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Արմեն Մարտիրոսյան Վիքիքաղվածքում
Արմեն Մարտիրոսյան Վիքիդարանում

Արմեն Արամայիսի (Ռուդոլֆի) Մարտիրոսյան (ապրիլի 30, 1943(1943-04-30), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 30, 2009(2009-07-30), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1975

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մարտիրոսյանը ծնվել է Կիրովական քաղաքում։ 1964 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1964-1966 թվականներին աշխատել է Կիրովականի համար 8 դպրոցում որպես լեզվի և գրականության ուսուցիչ, 1966-1967 թվականներին՝ Երևանի ժամացույցի գործարանի «Ժամագործ» բազմատպաքանակ թերթում որպես պատասխանատու քարտուղար։ Եղել է Ռադիոհեռուստատեսության պետական կոմիտեի խմբագիր, աշխատել է «Հորիզոն», «Հայ զինվոր» թերթերում, «Նոր Դար» ամսագրում[1]։ Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից թարգմանաբար լույս են տեսել տարբեր լեզուներով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԼԿԵՄ կենտրոնական կոմիտեի մրցանակ «Թռչուններ» ժողովածուի համար, 1978
  • ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ «Մազե կամուրջ» գրքի համար, 1986

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բանաստեղծություններ», Երևան, «Հայաստան», 1973, 87 էջ։
  • Սկյուռիկ թագավորը (չափածո հեքիաթներ), Երևան, «Հայաստան», 1976, 23 էջ։
  • «Թռչուններ», Երևան, «Սովետական գրող», 1978, 110 էջ։
  • «Շարակնոց», 1997
  • «Սիրո շղթա», 2003
  • «Ներաշխարհի լռություն», 2006
  • «Զատիկ արթնացումի», 2023

Եռահատոր վիպերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մազե կամուրջ», 1986-2003[2]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Տիչինա Պավլո։ Բանաստեղծություններ.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 167 էջ։

Մեջբերումներ Արմեն Մարտիրոսյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրս ասում էր, որ դեռ բարուրի երեխա ժամանակ, երբ ինձ տարել են Վանաձոր գետակի կամրջով, հայացքս հառել եմ փրփուրի հետ լողացող նայադներին, և նրանք գողացել են հայացքս ու տարել հեռու-հեռուներ... Իբր այդ պահից էլ Աստված որոշել է բանաստեղծի իմ ճակատագիրը։ Մնացյալը սովորական կենսագրություն է՝ հար և նման իմ տարեկիցներին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արմեն Մարտիրոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Martirosyan, Armen; Մարտիրոսյան, Արմեն Արամի (1986). Մազե կամուրջ։ Վեպ ։ Գիրք. Սովետական գրող. ISBN 9789993024835.
  3. Արմեն Մարտիրոսյան