Արմենուհի (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենուհի

«Արմենուհի», գրական, պատմագիտական և արվեստի ամսօրյա հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1949–1955 թվականներին Թեհրանում։ Արտոնատեր՝ Անդրե Տեր-Օհանյան, խմբագրակազմ՝ Արամ Անտոնյան, Նորայր Մամյան, Սամվել Խաչիկյան։

Տպագրել է գրական, պատմական, գիտաբժշկական և առողջապահական, արվեստաբանական և դաստիարակչական հանրամատչելի հոդվածներ, նպաստել Իրանի հայերի, հատկապես կանանց հոգևոր զարգացմանը, ի հայտ է բերել գրական-գեղարվեստական կարողություն ունեցողներին։

Լույս է ընծայել հայ և համաշխարհային դասական հեղինակների գործերից (Վահան Թեքեյան, Արփիար Արփիարյան, Օմար Խայամ, Լև Տոլստոյ, Ջորջ Բայրոն, Ալեքսանդր Պուշկին, Սերգեյ Եսենին, Իվան Տուրգենև, Վալերի Բրյուսով, Ֆրանց Վերֆել), մեծ տեղ հատկացրել խորհրդահայ գրականությանը, ինչպես նաև իրանցի և իրանահայ անվանի ու սկսնակ գրողներին, տեղեկություններ է հաղորդել իրանահայ կրթական, մշակութային և ազգային կյանքի մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։