Արղության հայ օրիորդաց դպրոց
Արղության հայ օրիորդաց դպրոց | |
---|---|
Տեսակ | օրիորդաց դպրոց |
Հիմնադրված է | 1871[1] |
Լուծարված է | 1921[1] |
Աշակերտներ | 214[1] և 385[1] |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գյումրի[1] |
Արղության հայ օրիորդաց դպրոց, իգական դպրոց Ալեքսանդրապոլում, գործել է 1871-1921 թվականներին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնվել է իշխան Ղահրաման Արղության-Երկայնաբազուկի կտակի համաձայն։ Բազմիցս փակվել է ցարական իշխանության կողմից և վերաբացվել (1879 թ., 1884 թ., 1896 թ. և այլն)։ Սկզբում ունեցել է 2 դասարան և 2 նախապատրաստական բաժանմունք (ուսման տևողությունը՝ 4 տարի)։ Ընդունվում էին 8-9 տարեկան աղջիկները։ Դասավանդվում էր կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, հայոց պատմություն, նկարչություն, ձեռագործ, թվաբանություն, գերմաներեն, վայելչագրություն։ Մեկ տարի հետո դարձել է 6-ամյա, 1905 թվականին՝ միջնակարգ (214 աշակերտ)։ 1917 թվականին ունեցել է 385 աշակերտ, դասավանդվել են նաև նոր առարկաներ՝ հայրենագիտություն, ընդհանուր պատմություն, ռուսաց պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, երգ, առողջապահություն, հայ գրականություն, ֆրանսերեն և մանկավարժություն։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Դպրոցի աշակերտները, 1910 թ․
-
Դպրոցի աշակերտները աշակերտները, 1910 թ․
-
Դպրոցի աշակերտները աշակերտները, 1917 թ․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 87)։ |