1926 թվականին այնտեղ ապրում էր 1662 մարդ։ 1979 թվականի տվյալներով գյուղն ուներ 6949 բնակիչ, իսկ 1989 թվականին՝ 7242 բնակիչ։ 2002 թվականին ապրում էր 8066 մարդ, հիմնականում ռուսներ, հայեր, ուկրաինացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 7853 բնակիչ։
Գյուղը հիմնադրվել է 1864 թվականին և կոչվել Վուլանսկայա։ 1889 թվականին անվանվել է Արխիպո-Օսիպովկա, ի պատիվ ռուսական բանակի զինվոր Արխիպ Օսիպովի, ով 1840 թվականին, գյուղի տեղում գտնվող ամրոցի պաշտպանության ժամանակ աչքի է ընկել իր հերոսական արարքով։
1960 թվականին ստացել է ավանի կարգավիճակ[2], իսկ 2004 թվականին, կրկին վերստացել է գյուղի կարգավիճակ։ Հայերը եկել են Սամսունից` 1867 թվականին։
↑Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793—1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 241. — 395 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 67)։