Jump to content

Արթուր Դավթյան (դատախազ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Դավթյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Դավթյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1978(1978-12-08) (45 տարեկան)
ԾննդավայրՀոռոմ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունիրավաբան

Արթուր Սարգսի Դավթյան (դեկտեմբերի 8, 1978(1978-12-08), Հոռոմ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Արթուր Դավթյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որն ավարտել է 1999 թվականին։ Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2001 թվականին ավարտելով մագիստրատուրան` ընդունվել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրան[1]։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2006 թվականներին Արթուր Դավթյանը դասախոսել է Երևանի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում։ 2006-2007 թվականներին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, 2007-2008 թվականներին՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ 2008-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը, 2012-2013 թվականներին եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2013-2016 թվականներին զբաղեցրել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2016 թվականի հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ[2], ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում, Երևանի պետական մանկավարժական համալսարանում։ «Տեղեկատվության ազատության իրավունքի իրացման հիմնախնդիրները քրեական դատավարության ոլորտում» հոդվածի հեղինակ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Դասային աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական[3]
  • Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական[4]
  • Արդարադատության առաջին դասի խորհրդական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կենսագրությունը
  2. «Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Գևորգ Կոստանյան
ՀՀ Գլխավոր դատախազ
Արթուր Դավթյան

2016
Հաջորդող
այժմ պաշտոնավարում է