Jump to content

Արթուր Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Ալեքսանդրի Առստամյան
15 ապրիլի, 1962 - 5 փետրվարի, 1993
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԼՂՀ Վաղուհաս, Մարտակերտի շրջան
Պաշտոնտանկային գումարտակի կապի ստորաբաժանման հրամանատար
Պարգևներ

Արթուր Առստամյան (15 ապրիլի, 1962, Բաքու - 5 փետրվարի, 1993, Վաղուհաս, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Առստամյանը ծնվել է 1962 թ. ապրիլի 15-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, պրոֆտեխուսումնարանում ստացել սառնարաններ վերանորոգող վարպետի որակավորում։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատել է մոնտաժային վարչությունում։ Ընդունվել է Բաքվի նավթի և քիմիայի ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1988 թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում, իսկ 1989 թ-ին տեղափոխվել է Ստեփանակերտ, և որպես ինժեներ աշխատել ջրային տնտեսությունում։ Մասնակցել է Ղարաբաղի պաշտպանությանը։ 1992-ից՝ ջոկատի կազմում, այնուհետև որպես տանկային գումարտակի կապի ստորաբաժանման հրամանատար մասնակցել է Արցախի տարածքային ամբողջականության պահպանման համար մղված մարտերին։ Զոհվել է 1993 թ. փետրվարի 5-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի ազատագրական մարտում։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Արիության և Արցախի «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արթուր Առստամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.