Արզու Խաթուն
Արզու Խաթուն | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Վախճանվել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | մանրանկարչուհի |
Արզու Խաթուն, (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ մանրանկարչուհի։
Հավանաբար ստեղծագործել է XVII դ․։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի № 9230 ձեռագրում, որ 4 տարբեր Ավետարանների (XIV, XV, XVII դդ․) պատառիկներից է կազմված, պահպանվել են Արզու Խաթունի նկարազարդած Ավետարանի ինը տերունական նկարները («Ավետումն», «Ոտնլվա», «Քրիստոսի չարչարանքը», «Ծառզարդար», «Դժոխքի ավերումը», «Համբարձում», «Հոգեգալուստն» են)։ Ավետման պատկերի դարձերեսում նկարչուհին թողել է իր մակագրությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 151)։ |