Jump to content

Արամ Արսենյան (թարգմանիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Արսենյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արսենյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Արսենյան
Ծնվել էմարտի 2, 1952(1952-03-02) (72 տարեկան)
ԾննդավայրԹալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀայաստանի կրթության և գիտության նախարարություն, Երևանի պետական համալսարան և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան

Արամ Սամվելի Արսենյան (մարտի 2, 1952(1952-03-02), Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2001)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Արսենյանը ծնվել է 1952 թվականի մարտի 2-ին, Թալին քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։ Աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, դասավանդել Երևանի պետական և Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարաններում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենյանի պատմվածքները, պիեսներն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից) տպագրվել են հանրապետական ու արտասահմանյան թերթերում և ամսագրերում։ Հրատարակվել են նրա «Իրական հորինվածքներ» (պատմվածքներ, պիես, 2007), «Տիրոջ դասը» 2012) գրքերը։ Թարգմանել է 30-ից ավելի գեղարվեստական ֆիլմեր (անգլերենից և ռուսերենից), հեղինակել ավելի քան 30 թարգմանական գրքեր։ Թարգմանել է Ուիլյամ Սարոյանի, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի, Ջեյմս Ջոյսի ստեղծագործություններից։ Թարգմանական գրքերից են՝ Լևոն-Զավեն Սյուրմելյանի «98.60» (վեպ, 2005), «Արձակի տեխնիկա, չափ և խենթություն» (2008), Էդվարդ Միլիտոնյանի «Վահագն վիշապաքաղի արկածները» (վեպ, 2006), Էռնեստ Հեմինգուեյի «Ունենալ և չունենալ» (վեպ, 2006), Գագիկ Բաղդասարյանի «Երևան» (ալբոմ, համահեղինակ, 2008)[2]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • XX դարի արտասահմանյան արձակ։ Հատոր 1. Անգլո-ամերիկյան պատմվածք (Ժողովածու) /Կազմ՝ Ա. Ո. Խաչատրյան.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 574 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Ջոյս Ջեյմս. Ամպիկը; Կրկնակը; Բաղեղի օրը; Սարոյան Ուիլյամ. Նարինջները։
  • Ամանորյա վարդեր։ Մանկական պատմվածքների ժողովածու։ Անգլիագիր գրողների հեքիաթներ.- Երևան։ Ծիծեռնակ, 2009.- 78 էջ։
  • Բարի գիշերի հեքիաթներ.- Երևան։ Լուսակն, 2007.- 79 էջ։
  • Բոհջալյան Քրիս։ Ավազե ամրոցի աղջիկները։ Վեպ.- Երևան։ Ծիծեռնակ, 2014.- 286 էջ։
  • Գրիգորյան Նենսի։ Զաբել։ Վեպ.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2007.- 183 էջ։
  • Էլիոթ Ջեյն։ Գիտադարան ամենափոքրերի համար։ Գիտա-ճանաչողական գրականություն.- Երևան։ Այբենգիր, 2009.- 135 էջ.- (Ճանաչենք աշխարհը միասին)։
  • Ի սկզբանէ էր բանն=In the beginning was the word: [Բանաստեղծություններ՝ անգլերեն և հայերեն զուգադիր թարգմանությամբ].- Երևան։ Ապոլոն, 2013.- 440 էջ.- Բովանդ-ից՝ Ուայթհորն Ալան. Մի; Ցեղասպանության բայերը։
  • Ինչպես դարձա հայ։ Ժամանակակից ամերիկահայ պատմվածք։ Գիրք 2.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2007.- 83 էջ։
  • Լորենս Դեյվիդ։ Լեդի Չաթըրլիի սիրեկանը. Երևան։ Լուսակն, 2014.- 456 էջ.- (Արգելված գրականություն)։
  • Ժամանակակից ամերիկահայ պատմվածք.- Երևան։ ՀԳՄ հրատ.

Գիրք Ա.- 2005.- 128 էջ։ Գիրք Բ.- 2011.- 134 էջ։

  • Ինչպես դարձա հայ։ Ժամանակակից ամերիկահայ պատմվածք։ Գիրք 2.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2007.- 83 էջ։
  • Լի Հարփըր։ Ծաղրասարյակ սպանելը...: Վեպ.- Երևան։ Զանգակ, 2015.- 414 էջ։
  • Ջոյս Ջեյմս։ Դուբլինցիներ։ Պատմվածքների ժողովածու.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 159 էջ։ Վերատպությունը տե՛ս Դուբլինցիներ.- Երևան։ Զանգակ, 2020.- 288 էջ։
  • Ռուշդի Ս. Կեսգիշերի զավակները ։ Վեպ.- Երևան։ Զանգակ, 2018.- 536 էջ։
  • Սարոյան Վիլյամ։ Ծնունդներ։ Վիլյամ Սարոյան 100.- Երևան։ Լուսակն, 2008.- 124 էջ։
  • Սարոյան Վիլյամ։ Հայկական եռագրություն.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2008.- 183 էջ։
  • Սարոյան Ուիլյամ։ Հայաստանի Անդրանիկը։ (Պատմվածքներ).- Երևան։ Ծիծեռնակ, 2004.- 88 էջ։
  • Սարոյան Ուիլյամ։ Հին երկրից բերած խրատական առակներ.- Երևան։ Անտարես, 2009.- 31 էջ։
  • Սարոյան Ուիլյամ։ Փող սարքելը և տասնինը այլ շատ կարճ պիեսներ.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2013.- 102 էջ.- (Թարգմանչաց ինքնուսույց)։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2012
  • «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2010
  • Մայր Աթոռ սբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակ, 2009
  • «Նարցիս» գրական հանդեսի ամենամյա մրցանակի (անգլերենից հայերեն թարգմանությունների համար), 2009
  • Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության «Լավագույն թարգմանության համար» մրցանակ, 2000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արամ Արսենյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. «Արամ Արսենյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]