Ավշեքար
Գյուղ | ||
---|---|---|
Ավշեքար | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Խոզաթի գավառակ | |
Այլ անվանումներ | Ավ-Շաքար, Ավշաքար, Ավչաքար, Ավչեքեր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ավշեքար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում[1]։ Գտնվում էր Փերի գետի հովտում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի հայ բնակիչները զանգվածաբար ոչնչացվել են 1895 թվականի կոտորածների և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները արտագաղթել տարբեր երկրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի կեսերին ուներ 38 տուն՝ 288 հայ և 10 տուն՝ 50 քուրդ բնակիչներով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն, երկրագործությունն ու մեղվաբուծությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավշեքարն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարհերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 367
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 623)։ |
|