Jump to content

Աստղիկ (Ամպեր Գանթարճյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղիկ (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գանթարճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աստղիկ
արմտ. հայ.՝ Աստղիկ
Ծնվել է1852[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1][2]
Մահացել էմայիսի 1, 1884(1884-05-01)[1][2]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Ծնողներհայր՝ Սամվել Գանթարյան

Աստղիկ (Ամպեր Սահակի Գանթարճյան, 1852[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - մայիսի 1, 1884(1884-05-01)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2]), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ընտանիքում, ապա սովորել ֆրանսիական դպրոցում։ Բեմական ասպարեզ մտել է 1870-ականների սկզբներին, Հակոբ Վարդովյանի քաջալերանքով։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1870-1871 թթ. թատերաշրջանում, Մոլիերի «Պարոն Բուրսոնյագ» պիեսում կատարելով Նիրինի դերը։ Այնուհետև աչքի է ընկել այլ դերերով։ Իր բեմական կարողությունները լիովին դրսևորել է հաջորդ թատերաշրջանում՝ Պ. Մաղաքյանի խմբում։ Օրթագյուղի այդ թատրոնում խաղացել է գերազանցապես արևմտաեվրոպական մելոդրամաներում։ 1875 թ. նորից է միացել Վարդովյանին։ 1879 թ. իր կրտսեր քրոջ՝ Սիրանույշի և Պետրոս Ադամյանի հետ եկել է Կովկաս՝ Թիֆլիսի հայկական թատերական կոմիտեի հրավերով։ Նույն թվականի սեպտեմբերից մինչև 1881 թ. գարունը խաղացել է Թիֆլիսի թատրոնում, կատարելով կարևոր բազմաթիվ դերեր, որոնցից հիշատակության արժանի են՝ Պորցիա (Ու. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Կուկուշկինա («Եկամտավոր պաշտոն»), Կատարին Հովարտ (համանուն պիեսում) և այլն։ 1882 թ. վերադարձել է ծննդավայր, մասնակցել Ս. Պենկլյանի օպերետային խմբի ներկայացումներին՝ Իզմիրում, Հունաստանում, մեծ հաջողությամբ կատարելով կոնտրալտո դերեր, ինչպես՝ տիկին Լանժ (Շ. Լեկոկի «Մադամ Անգո»), Օրոր (Շ. Լեկոկի «Ժիրոֆլե-Ժիրոֆլա»), Պարիս (Ժ. Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե») և այլն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 120-121.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղիկ (Ամպեր Գանթարճյան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 589