Բիճանհանի
Բիճանհանի, Առոպիժան, Առոս, Առոսբիճան, Առոսպիժան, Առոսպիճան, Բառոս, Բիժանհանի, Բիժանհանի, Բիջանհանի, Բիռոսճանի, Հանի, Պիժան, Պիժանհանճանի, Պիճանհանի, Պիճանհանհանի, գավառ Մեծ Հայքի Փայտակարան աշխարհում։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշանավոր Առոս ավանի անունով էլ կոչվել է նաև Առոս, Առոսբիճան (Առոս-Բիճան), Առոսպիճան անուններով։ Կոչվել է նաև Հանի (Բաժանհանի, Պիճանհանի), որ բխեցնում են հնում Ատրպատականում ապրած ժողովրդի անունից՝ այն Aniana ձևով նույնացնելով Ստրաբոնի Aivix-ի հետ։ Այդ անունը պահպանված են գտնում Անի անվան մեջ՝ վերոհիշյալ ժողովրդի Ատրպատականից Հայաստան տեղափոխվելու և իր անվամբ բնակավայր թողնելու մեկնաբանությամբ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածվում էր Փայտակարան աշխարհի հարավային կողմում՝ Վիլյաշչայ գետի վերին հոսանքի շրջանում։ Համապատասխանում է այժմյան Ադրբեջանի Հանրապետության Յարդամլիի շրջանի Առնուս գյուղի շրջակա տարածքին։ Այստեղ նշանավոր էր Առոս ավանը[1]։
Ծանոնթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 692 — 992 էջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
- Пайтакаран. - "Вестник общественных наук" АН Арм.ССР, т. ХП, с. 301-302 (հայ.)
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
- Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.