Առաքել Աֆրիկյանի բնակելի տուն
Առաքել Աֆրիկյանի բնակելի տուն | |
---|---|
Առաքել Աֆրիկյանի բնակելի տուն | |
Տեսակ | բնակելի տուն |
Քանդակագործ | Վասիլի Միրզոյան |
Ստեղծում | 1910 |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Գտնվելու վայր | Որմնանկար |
Փողոց | Պուշկինի փողոց (38) |
Հասցե | Պուշկինի փող. 38[1] |
Նյութ | տուֆ |
Ներկա վիճակ | կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 1.6/195 |
Առաքել Աֆրիկյանի բնակելի տուն, շենք-հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Պուշկինի 38 հասցեում։ Ներառված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում` որպես տեղական նշանակության հուշարձան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով։
Մինչև 1918 թվականը շենքը պատկանել է Երևանի նշանավոր Աֆրիկյանների տոհմից մեծահարուստ Առաքել Աֆրիկյանին և ծառայել որպես նրա առանձնատուն և հյուրատուն։
Շենքի պատին տեղադրված ցուցանակից տեղեկանում ենք, որ 1918-1920 թվականներին այդ շենքում է ապրել հայ մեծանուն զորավար, Սարդարապատի ճակատամարտի հերոս, ընդհանուր հրամանատար Մովսես Սիլիկյանը։ Մայիսյան հերոսամարտերի ժամանակ հենց այս շենքում է տեղակայված եղել ընդհանուր շտաբը, որտեղից երևանցիները տեղեկություն էին ստանում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքն ազգայնացվել է։ Այնուհետև շենքում է գտնվել Գավառական կոմիտեն (Գավառկոմը), Երևանի ցուցադրական թիվ 1 դպրոցը (ներկայիս Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցը, որ գտնվում է Տերյան փողոցում)։ Հետագայում շենքը ծառայել է որպես գրասենյակային տարածք։ Մինչև 2017 թ. մայիսը այստեղ է գործել Հայաստանի ազգային կինոկենտրոնը[2]։
Մինչև 1988-1989 թթ շենքում է գործել «Սովետական մանկավարժ» թերթի խմբագրությունը։
Ներկայումս շենքի առաջին և երկրորդ հարկերում տեղակայված են Թումո ստուդիաները և «Մխիթարիչ» բարեգործական ընկերությունը։
Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքը երկհարկանի է՝ կառուցված սև տուֆից։ Առաջին հարկի ճակատային մասի ճարտարապետությունը զուսպ է։ Երկրորդ հարկի լուսամուտների միջև կան խոյակներ։ Լուսամուտների վերին՝ խոյակների միջև ընկած հատվածում կան նուրբ զարդաքանդակներ։ Շենքն ունի մեկ մեծ և երկու փոքր պատշգամբներ։ Շենքի ներսում մինչև այսօր էլ պահպանվում են շենքի պատերին ու առաստաղներին արված յուրօրինակ որմնանկարներն ու թվով 6 սալիկապատ բուխարիներ, որոնք պատրաստվել են 20-րդ դարի սկզբին[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տեսարան Պուշկինի փողոցից
-
Շենքի ճակատային տեսարան
-
Շենքի հետնամասը
Որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուխարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/195 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Առաքել Աֆրիկյանի բնակելի տուն կատեգորիայում։ |