Jump to content

Առաքել Առաքելյան (բանասեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաքել Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Առաքել Առաքելյան
Ծնվել էհունվարի 13, 1887(1887-01-13)[1][2]
Խնածախ[1][2]
Մահացել էմայիսի 5, 1980(1980-05-05)[2] (93 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Բնակության վայր(եր)Իգդիր[1], Շուշի[1], Ստեփանակերտ[1] և Երևան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր, թարգմանիչ, գրականագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1]
Ալմա մատերԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1][2] (1956)
Պարգևներ

Առաքել Գևորգի Առաքելյան (հունվարի 13, 1887(1887-01-13)[1][2], Խնածախ[1][2] - մայիսի 5, 1980(1980-05-05)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային բանասեր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1959), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1955)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1887 թվականի հունվարի 1(13)-ին, Խնածախ գյուղում (այժմ՝ Արցախի Ասկերանի շրջանում

Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1907 թվական)։ Եղել է ուսուցիչ Իգդիրում (1907-1908 թվականներ), Շուշիում (1913-1920 թվականներ), ապա Լեռնային Ղարաբաղի ԻՄ լուսժողկոմի տեղակալ (1923-1925 թվականներ), լուսժողկոմ (1925-1927 թվականներ)։ 1932 թվականին տեղափոխվել է Երևան։

Դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, որի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն է եղել 1934 թվականից։

Գրվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքելյանը գրել է «Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն» (1959-1964 թվականներ) աշխատությունը, մի շարք ուսումնասիրություններ և ձեռնարկներ՝ «Գրաբարի դասագիրք» (1944-1946 թվականներ) և այլն։ Թարգմանել է գերմաներենից (Ֆ. Էնգելսի «Բնության դիալեկտիկա»-ն, 1936 թվական, Հ. Հարությունյանի և Հ. Գյուլիքևխյանի հետ), ռուսերենից (Գ. Պլեխանովի «Իդեալիզմից դեպի մատերիալիզմ»-ը, 1931 թվական)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրաբարի ինքնուսուցման ձեռնարկ, Յերևան, 1937 թ.։
  • Հունա-Հռոմեական գրականություն (մասն Ա. Հունաստան), Յերևան, 1939 թ.։
  • Հռոմեական գրականության պատմություն, Ե., 1956 թ.։
  • Հունական գրականության պատմություն, 2-րդ հրատ., լրացված և բարեփոխ., Երևան, 1962 թ.։
  • Հունական գրականության պատմություն, 3-րդ լրացված և բարեփոխված հրատարակություն, Ե., 1968 թ.։
  • Հռոմեական գրականության պատմություն, 2-րդ բարեփոխ. հրատ., Երևան, 1975 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Առաքելյան (բանասեր)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 534