Առանց մատների ձեռնոց
Առանց մատների ձեռնոց[1] (ռուս.՝ митенка (եզակի թիվ), ֆր.՝ mitaines), թաթման, առանց մատների ձեռնոց, որոնք հագցնում են ձեռքերին։ Պատրաստված են պլաստիկ նյութից։ Առանց մատների ձեռնոցները կրում են այնպիսի սպորտաձևերում, որոնցում կարևոր է ձեռքերի և սպորտային պարագաների մեջ շփման նվազեցումը (օրինակ՝ հեծանվավազքի դեպքում)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում ձեռնոցներն օգտագործվում էր ցրտի դեմ պաշտպանվելու ժամանակ, երբ մատները շարժունակություն էին պահանջում։ Սակայն, 18-րդ դարից սկսած, ձեռնոցներն սկսել են օգտագործվել որպես նորաձև կանանց հագուստի բաղկացուցիչ մաս, համապատասխանաբար ձեռնոցը կատարում էր ավելի գեղագիտական, քան գործնական գործառույթ։ Այս նորաձևությունը տևել է մինչև 19-րդ դարը։ Օգտագործվում էին ինչպես պարզ՝ տրիկոտաժե, այնպես էլ ժանյակավոր ձեռնոցներ, ավելին՝ նրանք կարող էին հասնել ինչպես թևի միջին, այնպես էլ նախաբազկի երկարությանը։
Ռուսաստանում ձեռնոցներն օգտագործվել են 19-րդ դարում և համարվում էին կանանց ձեռնոցներ[2]։ Ներկայումս ձեռնոցներն օգտագործվում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց կողմից, դեռ ավելին՝ համարվում են կանանց հագուստի աքսեսուար։ Կանանց ձեռնոցները կարելի է զարդարել տարբեր զարդապատկերներով։
Ձեռնոցների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ մոդելներում նյութը կարող է փոքր-ինչ ծածկել մատները, իսկ մյուս մոդելներում նյութը ծածկում է միայն ափը և ձեռքի հետևը։ Ձեռնոցը կարող է նաև ծածկել ոչ միայն ափը, այլև ձեռքի մի մասը` քիչ թե շատ բարձրանալով։ Կան տարբեր տեսակի ձեռնոցներ․
- Սովորական ձեռնոցներ առանց մատների
- Ձեռքերին կոճկվող, առանց մատների ձեռնոցներ
- «Խողովակներ»` առանց մատների և ափի խցիկների։ Սպորտային ձեռնաշղթաներ (compression sleeves)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ митенки в словарях на Грамоте.ру
- ↑ Словарь русских историзмов, 2005
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Р. М. Кирсанова Митенки // Костюм в русской художественной культуре 18 — первой половины 20 вв.: Опыт энциклопедии / под ред. Т. Г. Морозовой, В. Д. Синюкова. — М.: Большая Российская энциклопедия, 1995. — С. 175—176. — 383 с.: ил. с. — 50 000 экз. — ISBN 5-85270-144-0
- Л. В. Беловинский Митенки // Иллюстрированный энциклопедический историко-бытовой словарь русского народа. XVIII — начало XIX в. / под ред. Н. Ерёминой. — М.: Эксмо, 2007. — С. 391. — 784 с.: — ил. с. — 5 000 экз. — ISBN 978-5-699-24458-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանց մատների ձեռնոց» հոդվածին։ |
|