Jump to content

Ապաշխարության սեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապաշխարության սեր
Երկիր Ռուսաստան
Թվական2003
ՌեժիսորՎասիլի Պանին
Սցենարի հեղինակՎասիլի Պանին
ԴերակատարներAnastasiya Kolpikova?, Լյուդմիլա Խիտյաևա, Իրինա Սկոբցևա, Յուրի Սոլոմին, Լև Դուրով, Մարիա Գլազկովա Վլադիմիրովնա և Ռաիսա Ռյազանովա

«Ապաշխարության սեր» (ռուս.՝ «Покаянная любовь»), 2003 թվականի ռուսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վասիլի Պանինը Լև Տոլստոյի «Դևը» պատմվածքի վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ և ամուրի բարին Եվգենի Իրտենևը գալիս է իր այրի մոր մոտ՝ կալվածքով զբաղվելու։ Որպեսզի մենակ չլինի, նա խնդրում է գյուղի ծեր կավատին իրեն ծանոթացնել ինչ-որ միայնակ երիտասարդ այրի կնոջ հետ ծանոթացնել։ Նա սկսում է հանդիպել գեղջկուհի Ստեպանիդայի հետ՝ նրանցից մեկի, ում ժողովուրդը անվանում է «ծղոտե այրիներ». ամուսինը ծառայում է որպես կառապան քաղաքում, իսկ նա մենակ է ապրում գյուղում։ Շուտով Իրտենևը ամուսնանում է հարևան ազնվական աղջկա՝ Լիզայի հետ, որը գեղեցիկ, խելացի, համեստ աղջիկ է։ Ամուսնանում է սիրելով, բայց նա շարունակում է ձգտել է դեպի անառակ գյուղացի կինը։ Վերջինս նույնպես լրջորեն սիրահարվել է բարինին, և չնայած ամուսինը վերադարձել է քաղաքից, նա գաղտնի հանդիպումներ է փնտրում Իրտենևի հետ, որը չի կարող դիմակայել մեղավոր գայթակղությանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Լիրչիկով – Եվգենի Իրտենև
  • Անաստասիա Կոլպիկովա – Ստեպանիդա
  • Իրինա ՍկոբցևաՄարիա Պետրովնա Իրտենևա
  • Լյուդմիլա Խիտյաևա – Վարվառա Ալեքսեևնա Աննենսկայա
  • Յուրի Սոլոմին – Ռոման Սավվիչ
  • Լև Դուրով – Դանիլա
  • Մարիա Գլազկովա – Լիզա Անենսկայա
  • Ռաիսա Ռյազանովադայակ Դունյաշա
  • Ալեքսանդր Պյատկով – Դումչին, ձիաբուծարանի տեր
  • Ալեքսանդր Վերշինին – Սիդոր Պեչնիկով
  • Գրիգորի Դունաև – Տիխոն Զախարովիչ, կարգադրիչ
  • Իվան Տյուրին – Սիդորի հայրը
  • Օլգա Իսակինա – Սիդորի մայրը
  • Վանյա Տոլստոյ – Իրտենևի որդին
  • Իրինա Ֆեդորովնա – լվացարարուհի
  • Յուրի Եգորով – պանդոկի մատուցող
  • Վյաչեսլավ Կուզնեցով – քահանա
  • Արամ Գրիգորյան – գնչու բարոն
  • Իրինա Եֆրեմովա – երիտասարդ գնչուհի
  • Օլեգ Խաբալով – ծեր գնչու

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Լև Տոլստոյի Յասնայա Պոլյանա դաստակերտում, առանձին տեսարաններ՝ Բոգորոդիցկի դաստակերտում[1]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգետ Սերգեյ Կուդրյավցևը ֆիլմը գնահատել է նվազագույն միավորով՝ տալով 10 հնարավորից 1 միավոր[2]։ Գրախոսություններից մեկում ֆիլմը բնութագրվել է որպես սիրողական մակարդակով նկարահանված, հին սև-սպիտակ ֆիլմեր հիշեցնող, անհեթեթության աստիճանի միամիտ[3]։ Միևնույն ժամանակ, դերասանուհի Լյուդմիլա Խիտյաևան, որը խաղացել է ֆիլմում, հարցազրույցներից մեկում նշել է նկարահանումների շտապողականության և ռեժիսուրայի ցածր մակարդակի մասին. դերասաններին ժամանակ չի տրվել փորձերի և նույնիսկ դերերի տեքստերը անգիր անելու համար[4]։

Փառատոներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 «Միասին»- IV հեռուստակինոֆորում - «Դերասանական աշխատանքի համար» մրցանակ դերասանուհի Անաստասիա Կոլպիկովային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Снят фильм по мотивам повести Льва Толстого «Дьявол» Արխիվացված 2023-01-30 Wayback Machine // 71.ru: Тула Онлайн, 8 сентября 2003
  2. Только оценки (13 июля 2017 года) Արխիվացված 2023-01-30 Wayback Machine // На нет и кина нет! — LiveJournal, 13 июля 2017
  3. Агнесса ТишайшаяПокаянная любовь или наивность, доходящая до абсурда Արխիվացված 2023-01-30 Wayback Machine // Московский комсомолец в Туле, 2003
  4. Людмила Хитяева Արխիվացված 2023-01-30 Wayback Machine // Всегда со мною, 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]