Աուտիզմի սեռային տարբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առայժմ հստակ չէ աուտիզմի սպեկտրի խանգարումների (ԱՍԽ) և մարդու սեռի միջև կապի գոյությունը։ Սակայն արական սեռի անձանց մոտ աուտիզմի ախտորոշումն ավելի հավանական է, քան իգական սեռի պարագայում։ Թեպետ բանավեճ կա, թե արդյոք կանանց ախտորոշումը բավարար ձևով չի իրականացվում, թե իսկապես աուտիզմի դեպքում գենդերային տարբերություններ կան։

Բազմաթիվ տեսություններ գոյություն ունեն, որոնք մեկնաբանում են սեռով պայմանավորված տարբերությունները. դրանցից է օրինակ գենետիկական պաշտպանական ազդեցության տեսությունը[1][2][3], տղամարդկային ուղեղի ծայրահեղության տեսությունը[4][5] և սեռերի միջև ֆենոտիպային տարբերությունները[3][6][7][8]։ Հետազոտողները նաև քննարկում են, թե արդյո՞ք սեռերի կողմնակալ ախտորոշումը դերակատարում ունի կանանց մոտ աուտիզմի սպեկտրի խանգարումների  ախտորոշման ցածր ցուցանիշների գործում[9]։ Գիտնականները փաստում են նաև ծնողների կողմից գենդերային կողմնապահության առկայությունը՝ հիմնված հասարակության մեջ գենդերային դերերի սոցիալականացման և սպասումների տարբերությունների վրա[10]։

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուտիզմի սպեկտրի խանգարումներն այժմ ավելի հաճախ ախտորոշվում են արական սեռի մոտ հետևյալ  հարաբերակցությամբ՝ 1 իգական սեռ յուրաքանչյուր 4 արականի դեպքում[11]։ Ամերիկայի միացյալ նահանգներում ներկայումս իգական սեռի յուրաքանչյուր 189-ից մեկի և արական սեռի յուրաքանչյուր 42-ից մեկի մոտ ախտորոշվում է աուտիզմի սպեկտրի խանգարում[12]։ Նաև որոշ փաստեր կան, որ կանայք կարող են ավելի ուշ ախտորոշում ստանալ, քան տղամարդիկ, սակայն մինչ օրս արդյունքները հակասական են[13]։

Աուտիզմի հատկանիշների դրսևորման տարբերությունները լայն աջակցություն են ստանում մասնագիտական շրջանակներում։ Հանս Ասպերգերը առաջիններից մեկն էր, ով ուսումնասիրեց աուտիզմը, սակայն նրա ուսումնասիրության խմբում բոլոր չորսն էլ տղաներ էին։ Մեկ այլ վաղ հետազոտող՝ Լեո Կանները նկարագրել է «հուզական շփման աուտիստիկ խանգարումները» ութ տղայի և երեք աղջկա խմբի շրջանակներում[14]։ Սեռերի միջև գոյություն ունեցող կենսաբանական տարբերություններից բխում է նաև աուտիզմի արտահայտման ձևերի տարբերությունը։ Վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ այս դատողություն իրական է՝ հիմնավորելով աուտիզմ ունեցող կանանց մոտ սոցիալական տագնապայնության[7], անորեքսիայի[15][16] և ինքնավնասման դեպքերի աճով[17]։

Իգական պաշտպանական ազդեցության վարկած[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգական պաշտպանողական ազդեցության վարկածի համաձայն, իգական սեռի մոտ աուտիզմի զարգացման համար պահանջվում են ավելի ծայրահեղ գենետիկական մուտացիաներ, քան արական սեռի մոտ։ 2012 թվականին Հարվարդի հետազոտողները հրապարակել են այն եզրակացությունները, որոնց համաձայն միջինում ավելի շատ գենետիկ և շրջակա միջավայրի ռիսկի գործոններ են պահանջվում իգական սեռի մոտ աուտիզմի զարգացման համար, ի տարբերություն արական սեռի։ Հետազոտողները վերլուծել են աուտիզմի դեպք ունեցող մոտ 800 և տարբեր նյարդաբանական հիվանդություններ 16000 անհատների ԴՆԹ նմուշները։ Նրանք փնտրում էին գենային մուտացիայի տարբեր ձևեր։ Ընդհանուր առմամբ նրանք հայտնաբերեցին, որ աուտիզմ կամ այլ նյարդաբանական խանգարում ունեցող իգական սեռի անձինք գենոմի վնասակար մուտացիաների ավելի մեծ քանակ ունեն, քան նույն խանգարումներն ունեցող արական սեռի անձինք[18]։

Սեռականություն և գենդերային անհամաձայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռականության հարցը հաճախ է քննարկվում աուտիզմի հետ կապված հանրույթների ներսում․ բազմաթիվ դիտարկումների համաձայն ոչ համարժեք գենդերային նույնականություն ունեցող մարդիկ այս խմբում ավելի շատ են հանդիպում, քան նյարդաբանորեն տիպիկ պոպուլյացիայում։ Այս հարցի վերաբերյալ դեռևս չկան բավարար պաշտոնական ուսումնասիրություններ, այնուամենայնիվ գիտական հանրության անդամները ենթադրում են, որ աուտիզմ ունեցողներն ընդհանուր առմամբ տարբեր իդեալներ, ընկալումներ, ցանկություններ են ունենում, քան նյարդաբանորեն տիպիկ զարգացող մարիդկ կամ պարզապես չեն հասկանում և չեն համաձայնվում հանրության ակնկալիքների հետ, ինչը նրանց ընդունված նորմերին դեմ գնալուն ավելի հակված է դարձնում։

Գենդերային նույնականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդերային անհամաձայնություն ունեցող այցելուների մոտ աուտիզմի սպեկտրի խանգարման հետ կապն ուսումնասիրող հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց 7.8%-ը աուտիզմի սպեկտրում են[19]։ Այս ցուցանիշը շատ ավելի բարձր է ընդհանուր բնակչության մեջ դիտարկվող տվյալներից, ինչը ցույց է տալիս աուտիզմի և գենդերային անհամաձայնության միջև կապի առկայությունը։ Դեռևս չկան հատուկ հետազոտություններ՝ նվիրված միջսեռային հատկանիշներ ունեցող մարդկանց մոտ աուտիզմի առաջացմանը. այս ոլորտը հետագա հետազոտությունների կարիք ունի։

Սեռական բավարարվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Բայերսի և Նիքոլսի կողմից 2014 թվականին անցկացված հետազոտությամբ ուսումնասիրվել է բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող անհատների սեռական բավարարվածության մակարդակը՝ նյարդաբանորեն տիպիկ անձանց համեմատ։ Արդյունքները ենթադրում են, որ աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող տղամարդիկ, ընդհանուր առմամբ, ավելի քիչ են բավարարված իրենց հարաբերություններից կամ ամուսնությունից, համեմատած նյարդաբանորեն տիպիկ տղամարդկանց և կանանց, ինչպես նաև աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող կանանց հետ[20]։

Իգական սեռի թերի ախտորոշման վարկած[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեղինակներ, բժիշկներ և փորձագետներ, ինչպես Ջուդիթ Գուլդը, Թոնի Աթվուդը, Լորան Ուինգը և Քրիստոֆեր Ջիլլբերգը[21], առաջարկել են, որ կանանց մոտ աուտիզմի թերի ախտորոշումը պայմանավորված է կանանց սոցիալական իմիտացիայի ավելի բնական հմտություններով, մասամբ ախտանիշների տարբեր համակազմով և փորձագետների շրջանում իգական սեռի մոտ աուտիզմի վերաբերյալ գիտելիքների անբավարարությամբ[22]։ Թոնի Աթվուդը իր «Ասպերգերը և աղջիկները» գրքի ներածության մեջ գրում է. «Ասպերգերի սինդրոմով իգական սեռի ոչ ակնհայտ ներկայացվածության մասին այս նախնական բացատրությունները պետք է դեռևս օբյեկտիվ հետազոտություններով ուսումնասիրվեն[23]։

Մասնավորապես, Ջուդիթ Գուլդը քննարկել է այն միտքը, որ լայնորեն տարածված զարգացման խանգարումները, որը կոչվում է ախտաբանական խուսափում պահանջից և դեռևս պաշտոնապես ներառված չէ ախտորոշման ձեռնարկներում, կարող է օգնել պատկերացում կազմել իգական սեռի մոտ տարբեր դեպքերում աուտիզմի արտահայտման ձևերի մասին[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gockley, J., Willsey, a J., Dong, S., Dougherty, J. D., Constantino, J. N., & Sanders, S. J. (2015). The female protective effect in autism spectrum disorder is not mediated by a single genetic locus. Molecular Autism, 6, 25. http://doi.org/10.1186/s13229-015-0014-3
  2. Robinson, E. B., Lichtenstein, P., Anckarsater, H., Happe, F., & Ronald, a. (2013). Examining and interpreting the female protective effect against autistic behavior. Proceedings of the National Academy of Sciences, 110(13), 5258–5262. http://doi.org/10.1073/pnas.1211070110
  3. 3,0 3,1 Lai, M.-C., Baron-Cohen, S., & Buxbaum, J. D. (2015). Understanding autism in the light of sex/gender. Molecular Autism, 6, 1–6. http://doi.org/10.1186/s13229-015-0021-4
  4. Baron-Cohen, S. (2002). The extreme male brain theory of autism. Trends in Cognitive Sciences, 6(6), 248–254. http://doi.org/10.1016/S1364-6613(02)01904-6
  5. Lai, M.-C., Lombardo, M. V., Pasco, G., Ruigrok, A. N. V, Wheelwright, S. J., Sadek, S. a., … Baron-Cohen, S. (2011). A Behavioral Comparison of Male and Female Adults with High Functioning Autism Spectrum Conditions. PLoS ONE, 6(6), e20835. http://doi.org/10.1371/journal.pone.0020835
  6. Lai, M.-C., Lombardo, M. V, Ruigrok, A. N. V, Chakrabarti, B., Wheelwright, S. J., Auyeung, B., … Baron-Cohen, S. (2012). Cognition in males and females with autism: similarities and differences. PLoS ONE, 7(10), e47198. http://doi.org/10.1371/journal.pone.0047198
  7. 7,0 7,1 Ludlow, a. K., Roberts, H., & Gutierrez, R. (2015). Social Anxiety and Response to Touch: A Preliminary Exploration of Broader Autism Phenotype in Females. SAGE Open, 5, 2158244015580854–. http://doi.org/10.1177/2158244015580854
  8. Torres, E. B., Isenhower, R. W., Yanovich, P., Rehrig, G., Stigler, K., Nurnberger, J., & José, J. V. (2013). Strategies to develop putative biomarkers to characterize the female phenotype with autism spectrum disorders. Journal of Neurophysiology, 110, 1646–62. http://doi.org/10.1152/jn.00059.2013
  9. Supekar, Kaustubh; Menon, Vinod (2015 թ․ սեպտեմբերի 4). «Sex differences in structural organization of motor systems and their dissociable links with repetitive/restricted behaviors in children with autism». Molecular Autism. 6 (1): 50. doi:10.1186/s13229-015-0042-z. PMC 4559968. PMID 26347127.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. Holtmann, Martin; Bölte, Sven; Poustka, Fritz (2007 թ․ մայիսի 1). «Autism spectrum disorders: sex differences in autistic behaviour domains and coexisting psychopathology». Developmental Medicine & Child Neurology. 49 (5): 361–366. doi:10.1111/j.1469-8749.2007.00361.x. ISSN 1469-8749. PMID 17489810.
  11. Fombonne, E. (2009). Epidemiology of pervasive developmental disorders. Pediatric Research, 65(6), 591–598. http://doi.org/10.1203/PDR.0b013e31819e7203
  12. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) Autism Spectrum Disorder (ASD): Data & Statistics
  13. Begeer, S., Mandell, D., Wijnker-Holmes, B., Venderbosch, S., Rem, D., Stekelenburg, F., & Koot, H. M. (2013). Sex Differences in the Timing of Identification Among Children and Adults with Autism Spectrum Disorders. Journal of Autism and Developmental Disorders, 43, 1151–1156. http://doi.org/10.1007/s10803-012-1656-z
  14. Kanner, L. (1943). Autistic disturbances of affective contact. Nervous Child, 2, 217-250.
  15. Baron-Cohen, S., Jaffa, T., Davies, S., Auyeung, B., Allison, C., & Wheelwright, S. (2013). Do girls with anorexia nervosa have elevated autistic traits? Molecular Autism, 4(1), 24. http://doi.org/10.1186/2040-2392-4-24
  16. Rhind, C., Bonfioli, E., Hibbs, R., Goddard, E., Macdonald, P., Gowers, S., … Treasure, J. (2014). An examination of autism spectrum traits in adolescents with anorexia nervosa and their parents. Molecular Autism, 5(1), 56. http://doi.org/10.1186/2040-2392-5-56
  17. Cohen, I. L., Tsiouris, J. A., Flory, M. J., Kim, S.-Y., Freedland, R., Heaney, G., … Brown, W. T. (2010). A Large Scale Study of the Psychometric Characteristics of the IBR Modified Overt Aggression Scale: Findings and Evidence for Increased Self-Destructive Behaviors in Adult Females with Autism Spectrum Disorder. J Autism Dev Disord, 40, 599–609.
  18. Jacquemont, S., Coe, B., Hersch, M., Duyzend, M., Krumm, N., Bergmann, S., Beckmann, J., Rosenfeld, J., Eichler, E. (2014) A Higher Mutational Burden in Females Supports a “Female Protective Model” in Neurodevelopmental Disorders. The American Society of Human Genetics, http://www.cell.com/ajhg/abstract/S0002-9297(14)00059-7
  19. De Vries, A. L. C., Noens, I. L. J., Cohen-Kettenis, P. T., van Berckelaer-Onnes, I. A., & Doreleijers, T. A. (2010). Autism Spectrum Disorders in Gender Dysphoric Children and Adolescents. J Autism Dev Disord, 40, 930–936. http://doi.org/10.1007/s10803-010-0935-9
  20. Byers, E (2014). «Sexual Satisfaction of High-Functioning Adults with Autism Spectrum Disorder». Sexuality and Disability Sex.
  21. «Gender and autism». The National Autistic Society. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  22. Attwood, Tony (2006). Asperger's and Girls. London: Jessica Kingsley Publishers. էջեր 2–6. ISBN 978-1932565409.
  23. Attwood, Tony (2006). Asperger's and Girls. London: Jessica Kingsley Publishers. էջ 6. ISBN 978-1932565409.
  24. «Missed Diagnosis or Misdiagnosis? Women and Girls with PDA» (PDF). Dr Judith Gould, Dr Jacqui Ashton Smith. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.