Աշոտ Սալնազարյան
Աշոտ Սալնազարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1958 |
Ծննդավայր | Փանիկ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | Հոկտեմբերի 31, 2020 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | Տնտեսագետ |
Աշխատավայր | ՀՀ ՖՆ, ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, Գազպրոմ Արմենիա և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Երեխաներ | Գոռ Սալնազարյան, Հասմիկ Սալնազարյան |
Աշոտ Բորիսի Սալնազարյան (հունվարի 21, 1958, Փանիկ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Հոկտեմբերի 31, 2020, Երևան, ՀՀ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (2003), պրոֆեսոր (2005):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Սալնազարյանը ծնվել է Շիրակի մարզի Փանիկ գյուղում։ 1975 թվականին ոսկե մեդալով ավարտել է Փանիկի միջնակարգ դպրոցը։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը։ 1979-1981 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Շահույթի բաշխման մեխանիզմը տնտհաշվարկային հարաբերությունների խորացման պայմաններում» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1981-1990 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ տնտեսագետ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող։ 1990-1999 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության դրամաշրջանառության և արժեղթերի վարչության, այնուհետև՝ արժեթղթերի շուկայի տեսչության պետ։ Նշանակալի դերակատարում է ունեցել ՀՀ կապիտալի շուկան կարգավորող օերնքների և ենթաօրենսադրական ակտերի մշակման, ինչպես նաև ՀՀ արժեթղթերի շուկայի առանցքային ինստիտուտների՝ բորսայի և դեպոզիտարիայի ստեղծման գործընթացներում։ 1999-2002 թվականներին աշխատել է «Հայռուսգազարդ» ընկերությունում, 1995 թվականից միաժամանակ դասախոսում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում[1], 2003 թվականից՝ արժեթղթերի շուկայի ամբիոնի հիմանդիր-վարիչ։ 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Արժեթղթերի շուկայի ներդրումային գործառույթները և արդյունավետությունը» թեմայով և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2008-2011 թվականներին եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան, 2011 թվականից` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կորպորատիվ ֆինանսների ամբիոնի վարիչ, 2013 թվականի հունվարից՝ ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են արժեթղթերի տնտեսագիտական բովանդակությանը, շուկայի էությանը, ենթակառույցներին և ՀՀ-ում դրանց դրսևորումների առանձնահատկություններին[2][3]։
2009 թվականից՝ հիմնադրման օրվանից մինչև 2020 թվականը հանդիսացել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի անդամ։
2007-2020 թվականներին եղել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ։
Սալնազարյանը բազմիցս մասնակցել է Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, ինչպես նաև Հնդկաստանում ֆինանսական և արժեթղթերի շուկայի վերաբերյալ դասընթացներին, սեմինարներին, գիտաժողովներին և ստացել դիպլոմներ ու հավաստագրեր։ Սալնազարյանը հեղինակ է ավելի քան 80 գիտական աշխատանքների, այդ թվում մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, բաժիններ դասագրքերում, գիտական հոդվածներ և այլն։ Նրա ղեկավարությամբ հաջողությամբ իրենց թեկնածուական թեզերն են պաշտպանել 33 ասպիրանտ և հայցորդ։
Գրքեր-ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շահույթի բաշխումը լրիվ տնտհաշվարկի պայմաններում, Երևան։ Հայաստանի ԳԱ, 1990: Արխիվացված 2021-01-09 Wayback Machine
- Արժեթղթերի շուկայի ներդրումային գործառությունների իրականացումը և արդյունավետությունը, Երևան։ Մակմիլան-Արմենիա, 2002:
- Ֆինանսներ և վարկ:Ուս. ձեռնարկ տնտեսագիտ. մասնագիտ. ուսանողների համար, Երևան։ Զանգակ-97, 2003: Արխիվացված 2021-01-09 Wayback Machine
- Արժեթղթեր և արժեթղթերի շուկա:(առաջադրանքների, թեստերի և խնդիրների ժողովածու); Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտ. մասնագիտ. ուսանողների համար, Երևան ։ Տնտեսագետ, 2008
- Արժեթղթերի շուկա։ Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար, Երևան։ Զանգակ-97, 2009: Արխիվացված 2021-01-08 Wayback Machine
- Ֆինանսական շուկաներ և ծառայություններ, Երևան։ Տնտեսագետ, 2014:
- Ֆինանսներ. թեստեր և խնդիրներ ։ Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար, Երևան ։ Տնտեսագետ, Անտարես, 2016
- Հայկական տնտեսագիտական հանդես, Երևան; ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2019
- Ֆինանսական ածանցյալներ։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Զանգակ-97, 2021
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Աշխատակազմ | ASUE.am». www.asue.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Սալնազարյան» հոդվածին։ |
|