Jump to content

Աշոտ Խաչատրյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Խաչատրյան
Ծնվել էմարտի 5, 1954(1954-03-05) (70 տարեկան)
ԾննդավայրԱրմավիր, Արմավիրի մարզ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Աշոտ Վանիկի Խաչատրյան (մարտի 5, 1954(1954-03-05), Արմավիր, Արմավիրի մարզ), հայ նկարիչ։ «Художник Петербурга» («Պետերբուրգի նկարիչ») թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1954 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Երևանի դեկորատիվ-կիրառական արվեստի ուսումնարանը։ Երկու տարի սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժնում, այնուհետև՝ 1977 թվականին տեղափոխվել է Լենինգրադ։ 1978-1981 թվականներին եղել է Իլյա Ռեպինի անվան քանդակագործության, նկարչության և ճարտարապետության ինստիտուտի ազատ ունկնդիր։ 1999 թվականից «Պետերբուրգի նկարիչ» թերթի համահեղինակն ու գլխավոր խմբագիրն է։ 1992 թվականից Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության, 2002 թվականից՝ վարչության, 1998 թվականից՝ Ռումինիայի նկարիչների միության անդամ է[1]։

Աշխատանքները գտնվում են Էջմիածնի մայր տաճարի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի և Բուխարեստի հայկական առաքելական եկեղեցիներում, Հայաստանի, Դանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Անգլիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում[2][3]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Ռուսաստանում, Հայաստանում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չինաստանում, Լիտվայում և այլուր[4]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում (1991, 1995, 2002-2005, 2009, 2010, 2012, 2014), Մոսկվայում (2006), Նիդերլանդներում (2011), Երևանում (2014)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Աշոտ Խաչատրյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.(չաշխատող հղում)
  2. «Открытие выставки живописи «Моя палитра» Ашота Хачатряна». Искусство ТВ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  3. Media, Noev Kovcheg. «Гранат, распахнувшийся солнцу». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  4. «АртРу.инфо - Художники - Хачатрян Ашот Ваникович». artru.info (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  5. «Ցուցահանդեսներ - Միջոցառումներ - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]