Jump to content

Աշխատանք (թերթ, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշխատանք (այլ կիրառումներ)
Աշխատանք
Տեսակշաբաթաթերթ
Հիմնադրվել է1922
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակության պատմություն1922-1929=
Լուծարվել է1929

Աշխատանք, շաբաթաթերթ (1924 թվականից՝ երկշաբաթաթերթ)։ Հայաստանի արհմիությունների խորհրդի պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1922-1925 և 1927-1929 թվականներին Երևանում։ Խմբագիրներ՝ Հարութիկ Գասպարյան, Հայկ Ազատյան, Եղիա Չուբար, Հովհհաննես Պետրոսյան և ուրիշներ։ «Արհեստակցական շարժում» հանդեսի (Երևան, 1921-1922) շարունակությունն է։ Արծարծել է արհմիության շարժման, աշխատանքի կազմակերպման և սոցիալական ապահովագրության հարցեր։ Տպագրել է երգիծական նյութեր և ծաղրանկարներ[1]։

1927-1929 թվականներին նկարազարդել են Հակոբ Կոջոյանն ու Մարտիրոս Սարյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 94, էջեր 94 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։