XIX դարի վերջին ուներ 45 տուն հայ բնակիչներ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։
Անտքիում կար եկեղեցի։ Շրջակայքում կային հին բնակավայրերի ավերակներ և գերեզմանատուն։ Անտքիի բնակիչների մի մասը զոհվեց 1895 թվականին, կենդանի մնացածները բռնի մուսուլմանացվեցին[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 459)։