Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտվերպեն (այլ կիրառումներ)
Անտվերպեն (հոլ. ՝ Antwerpen , ֆր. ՝ Anvers ), Բելգիայի թագավորության տասը նահանգներից և Ֆլանդրիայի հինգ նահանգներից մեկը։ Սահմանակցում է Արևելյան Ֆլանդրիային , Ֆլամանդական Բրաբանտին , Լիմբուրգին և Նիդերլանդներին ։ Վարչական կենտրոնը Անտվերպեն քաղաքն է։
Տարածք՝ 2867 կմ²
Առավելագույն բարձրություն՝ Բերզելբուրգ բլուր, ծովի մակերևույթից 156 մետր բարձրություն
Կարևորագույն գետեր ՝ Շելդա, Ռյուպել, Նետե
Բնակչություն ՝ 1 845 362 մարդ (2010 թ.)։
Շրջան
Համայնքների թիվ
Բնակչություն, մարդ (2010)
Տարածք, կմ²
Խտություն, մարդ/կմ²
Անտվերպեն
30
1 085 832
1000,31
1085,50
Մեխելեն
13
324 311
510,22
635,63
Տյուրնհաուտ
27
435 219
1356,86
320,75
Ընդհանուր
70
1 845 362
2867,39
643,57
Նահանգում տեղակայված են մի քանի ուսումնական հատատություններ և Անտվերպենի համալսարանը , մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ՝ SCK • CEN, Չափումների Եվրոպական ինստիտուտ (IRMM) և Տեխնոլոգիական հետազոտությունների ֆլամանդական ինստիտուտ (VITO)։