Անտիպիրին, ֆենագոն, ցավը հանգստացնող, ջերմությունն իջեցնող և հակաբորբոքային դեղամիջոց։ Օգտագործվում է փոշիների և հաբերի ձևով՝ նյարդացավերի, ռոմատիզմի, խորեայի և մրսածությունից առաջացած հիվանդությունների դեպքերում։ Անտիպիրինի 10—20%-անոց լուծույթներն օգտագործում են քթային և այլ բնույթի արյունահոսությունները դադարեցնելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 453)։