Անի (հանդես)
Անի | |
---|---|
Տեսակ | եռամսյա հանդես, ապա՝ տարեգիրք |
Լեզու | ռումիներեն |
Երկիր | Ռումինիա |
Հրատարակման վայր | Բուխարեստ |
Հրատարակության պատմություն | 1935-1938 և 1941-1943 թվականներ |
«Անի» («Ani»), հայագիտական եռամսյա հանդես, ապա՝ տարեգիրք։ Լույս է տեսել 1935-1938 և 1941-1943 թվականներին [որպես տարեգիրք (2 գիրք)] Բուխարեստում՝ ռումիներեն։ Խմբագիր՝ Հակոբ Սիրունի։ Ռումին ժողովրդին ծանոթացրել է հայոց պատմությանն ու մշակույթին, լուսաբանել հայագիտական խնդիրներ, արտացոլել հայերի դերը Ռումինիայի մշակութային կյանքում։ Տարեգրքում զետեղվել են Հրանտ Ասատուրի, Յոհաննես Լեփսիուսի, Լեման Հաուպտի, Նիկոլայ Յորգայի, Նիկողայոս Ադոնցի, Ա. Թիրյաքյանի, Շառլ Դիլի, Նիկողայոս Մառի, Կ. Պարտուտցիի, Արշակ Ալպոյաճյանի, Գ. Մեսրոպի, Ն. Գասապյանի և ուրիշ հայագիտական հոդվածները։
Թարգմանաբար տպագրել է հայ գրողների ստեղծագործություններից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 89, էջեր 89 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։