Jump to content

Անիտա Զախարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիտա Զախարյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1962(1962-10-23) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունսեղանի թենիսիստ

Անիտա Զախարյան (հոկտեմբերի 23, 1962(1962-10-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ամերիկացի մարզուհի, սեղանի թենիսիստուհի, ԽՍՀՄ քառակի չեմպիոն․ միայնակ (1984, 1986), զուգախաղ (1979, 1980), թիմային մրցումներում Եվրոպայի չեմպիոն (1984), «Բարեկամություն-84» մրցույթի մրցանակակիր՝ զուգախաղում (1984)։ ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտա Զախարյանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում՝ սպորտային մարմնամարզության խորհրդային մարզիչ Լեոնիդ Զախարյանի ընտանիքում։ Սկսել է սեղանի թենիսով զբաղվել մոր, այդ մարզաձևով ԽՍՀՄ բազմակի չեմպիոնուհի Սյուզաննա Զախարյանի (Առաքելյան) ղեկավարությամբ։ 1970 թվականների վերջին մի քանի անգամ դարձել է ԽՍՀՄ-ի և Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն։

1978 թվականին ԽՍՀՄ ազգային հավաքականում նորամուտը նշեց Դույսբուրգի Եվրոպայի առաջնությունում, որտեղ Սարգիս Սարխայանի հետ միասին հասավ կիսաեզրափակիչ խառը զուգախաղում և նվաճեց այդ մրցումների բրոնզե մեդալը։ 1979 և 1980 թվականներին Լյուդմիլա Բակշուտովայի հետ հաղթել է կանանց զուգախաղի ԽՍՀՄ առաջնությունում։

1986 թվականին կրկին հաղթել է ԽՍՀՄ-ի անհատական առաջնությունում, որից հետո ստիպված է եղել ընդհատել իր ելույթները՝ կապված երեխայի ծննդյան հետ։

1989 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ վերսկսել է մարզական կարիերան։ 1991-1996 թվականներին մասնակցել է ԱՄՆ առաջնություններին, 1994 թվականին այդ երկրի հավաքականի կազմում հանդես եկել Աշխարհի գավաթում[1]։

Հետագայում մարզչական գործունեությամբ է զբաղվել «Gilbert Table Tennis Center»-ում (Լոս Անջելես)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]