Jump to content

Անդրե Շյուրլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Շյուրլե
գերմ.՝ André Schürrle
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդրե Շյուրլե
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 6, 1990 (33 տարեկան)
Ծննդավայր Ռեյնլանդ-Պվալց, Գերմանիա Գերմանիա
Հասակ 183 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հարձակվող, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԳերմանիաԲորուսիա Դորտմունդ
Համար 21
Պատանեկան կարիերա
1996 - 2006 Գերմանիա Լյուդվիգսհաֆեներ
2006 - 2009 Գերմանիա Մայնց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 - 2011 Գերմանիա Մայնց 66 (20)
2011 - 2013 Գերմանիա Բայեր 65 (18)
2013 - 2015 ԱնգլիաՉելսի 44 (11)
2015 - 2016 ԳերմանիաՎոլֆսբուրգ 43 (10)
2016 - ԳերմանիաԲորուսիա 15 (2)
Ազգային հավաքական
2010 - մ.հ. Գերմանիա Գերմանիա 57 (22)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 18, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 26, 2017

Անդրե Շյուրլե (գերմ.՝ André Schürrle, նոյեմբերի 6, 1990(1990-11-06)[1][2], Լուդվիգսհաֆեն ամ Ռեին, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[3]), գերմանացի ֆուտբոլիստ, Դորտմունդի Բորուսիայի և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայնց 05[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Լյուդվիգսհաֆեներ և Մայնց ֆուտբոլային ակումբների երիտասարդական կազմերում։ Մայնցի երիտասարդական թիմի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն ու հրավիրվել հիմնական թիմ։ Առաջին անգամ որպես Մայնցի ֆուտբոլիստ խաղադաշտ է դուրս եկել 2009 թվականի օգոստոսի 8-ին՝ Բայերի դեմ խաղում, խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Իր առաջին երկու գոլերը ուղարկել է սեպտեմբերի 19-ին Բոխումի դարպասը, նրա դուբլի շնորհիվ Մայնցը 2։1 հաշվով պարտվելիս կամային հաղթանակ է տանում 3։2 հաշվով։ Այդ շաբաթվա վերջին Շյուրլեն կնքեց պրոֆեսիոնալ պայմանագիր ակումբի հետ։ Մրցաշրջանի ամփոփիչ արդյունքներով Անդրե Շյուրլեն խփել էր 5 գնդակ և տվել 3 գոլային փոխանցում։

Բայեր 04[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերին Անդրեն պայմանագիր է կնքում Լևերկուզենի Բայերի հետ մինչև 2016 թվականի հուլիսի 30-ը։ Տրանսֆերի ընդհանուր գինը կազմեց 8 միլիոն եվրո։

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ամռանը Չելսին և Բայերը համաձայնության եկան Շյուրլեի տրանսֆերի հարցում Անգլիական ակումբ։ Հոկտեմբերի 27-ին Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում Շյուրլեն խփեց իր առաջին գնդակը նոր թիմի կազմում։ Մարտի 1-ին մայրաքաղաքային դերբիում, Ֆուլհեմի դեմ խաղում Շյուրլեն նոր թիմի կազմում դարձավ հետ-տրիկի հեղինակ։ Խաղն ավարտեց 1։3 Չելսիի օգտին։

Վոլֆսբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 2-ին Շյուրլեն դարձավ «Վոլֆսբուրգի» հարձակվող՝ կնքելով 4.5 տարվա պայմանագիր։ Գործարքի արժեքը կազմեց 24 միլիոն ֆունտ[4]։

Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ամռանը Շյուրլեն տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Գործարքի արժեքը կազմեց 30 միլիոն եվրո[5]։ Թիմի կազմում իր նորամուտը նշել է 2016 թվականի Գերմանիայի սուպերգավաթ խաղում՝ փոխարինելով Ուսման Դեմբելեին 68-րդ րոպեին։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դեբյուտային հանդիպումը Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրեց 2009 թվականի նոյեմբերի 13-ին Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Հաջորդ հանդիպումն անցկացրեց Սան Մարինոյի դեմ խաղում և աչքի ընկավ խփած գնդակով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #105256531X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Չելսիի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Վոլֆսբուրգի հետ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. Շյուրլեն տեղափախվել է Բորուսիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Շյուրլե» հոդվածին։